14/03/2026
Ինտերիեր Դիզայներ. Պահանջվում է արդյունք տվող մասնագետ, ոչ թե միայն խոստումների հեղինակ | Kulthome
Շուկան լի է «ստեղծագործողներով», ովքեր սպասում են մուսային, նեղանում են քննադատությունից և նախագծում են բաներ, որոնք շինհրապարակում անհնար է կառուցել։ Մեզ պետք չեն էմոցիաներ և արվեստի դասեր։ Kulthome-ին պետք է բացարձակ, ֆիզիկական արդյունք։
ՄԻ՛ ԴԻՄԵՔ ԱՅՍ ՀԱՍՏԻՔԻՆ, ԵԹԵ՝
• Ձեր պորտֆոլիոն լի է գեղեցիկ 3D ռենդերներով, որոնցից ոչ մեկը իրական կյանքում չի կառուցվել
• Դուք հակված եք արդարանալու («պատվիրատուն է մեղավոր», «շինարարը չհասկացավ», «ժամանակը քիչ էր»)
• Դուք չեք դիմանում բարձր ճնշմանը, կոշտ պահանջներին և արագ տեմպին
Փորձի մասին
Kulthome-ում փորձը գնահատվում է ոչ թե տարիներով, այլ իրական իրականացված նախագծերով և մասնագիտական գիտելիքով։
Շուկայում հաճախ հանդիպում են մասնագետներ, ովքեր նշում են «5–10 տարվա փորձ», սակայն չեն կարող ներկայացնել իրական իրականացված նախագծեր կամ հստակ տեխնիկական լուծումներ։ Եթե ձեր նշած փորձը չի արտահայտվում կառուցված օբյեկտներով, իրական նախագծերով և գործնական գիտելիքով, խնդրում ենք չդիմել այս հաստիքին։ Kulthome-ում փորձը չափվում է երեք բանով՝ իրականացված նախագծերով, տեխնիկական գիտելիքով և արդյունքով։ Եթե այդ երեքը չկան, ապա տարիների թիվը նշանակություն չունի։
Ի՞նչ ենք մենք պահանջում
• Մաթեմատիկական ճշգրտություն Գծագրեր, որոնք հասկանալի են բանվորին և ենթակա են իրագործման միլիմետրի ճշտությամբ
• Ռեսուրսի կառավարում Նախագծելիս բյուջեի և նյութերի իրական հաշվարկ, ոչ թե վիրտուալ ֆանտազիաներ
• Սթրեսակայունություն Ունակություն՝ վերցնելու խնդիրը, անջատելու էմոցիաները և վերջնական պրոդուկտը դնելու սեղանին ճիշտ ժամանակին
Ի՞նչ ենք մենք տալիս
• Տարածք, որտեղ գնահատվում են միայն իրական փաստերն ու արդյունքը, ոչ թե շողոքորթությունը
• Մասշտաբային նախագծեր
• Բարձր վարձատրություն նրանց համար, ովքեր ապացուցում են իրենց գործնական արժեքը
Դիմելու կարգ
Խնդրում ենք չուղարկել երկար CV-ներ։
Մեզ հետաքրքրում է ձեր իրական արդյունքը, ոչ թե ձևական ներկայացումները։
Ուղարկեք նամակ [email protected] հասցեին՝ հետևելով երեք պարզ կանոնի.
1. Նամակի վերնագրում (Subject) գրեք միայն մեկ բառ
ԱՐԴՅՈՒՆՔ
2. Կցեք միայն 1-2 նախագիծ՝ ձեր իրականացրած ամենաբարդ օբյեկտը
3.Գրեք 2 նախադասություն
ինչ բարդություն կար այդ նախագծումինչ ժամկետում է իրականացվել նախագիծը
Բոլոր այն դիմումները, որոնք չեն համապատասխանի այս երեք կանոններին, կանտեսվեն ավտոմատ կերպով։
Ցույց տվեք ձեր ճշգրտությունը հենց այս պահից։
#Ճարտարապետություն #Աշխատանք