Ecomotive

Ecomotive ⏳ Վերաբրենդավորում | շուտով

կանաչապատման նոր մշակույթ
new culture of landscaping

093 32 87 57 / 055 32 87 57

«Էկոմոտիվ» էջը ստեղծվել է բոլոր նրանց համար, ովքեր ունեն «էկոմոտիվացիա», սիրում են բույսեր աճեցնել և ցանկանում են իրենց քաղաքային բնակարանները և, ընդհանրապես, իրենց շրջապատը ՋՈՒՆԳԼԻ դարձնել: Այս էջում մենք պարբերաբար կկիսենք մտքեր, պրակտիկ գործիքներ և իհարկե մեր փորձը, թե ինչպես ստեղծել ձեր սեփական ՋՈՒՆԳԼԻՆ, խնամել այն և փոշոտ քաղաքային կյանքում ունենալ ձեր ԿԱՆԱՉԸ ;)

Դե ինչ, սիրելի համայնք, եկեք ավելի ծանոթանանք  կամ էլ` նորովի :)) Շատ կուրախանանք եթե քոմենթներում նշեք, թե մեզ ո՞ր թվակ...
06/04/2026

Դե ինչ, սիրելի համայնք, եկեք ավելի ծանոթանանք կամ էլ` նորովի :))
Շատ կուրախանանք եթե քոմենթներում նշեք, թե մեզ ո՞ր թվականից գիտեք 💚

Well, dear community, let's get to know each other better, or at least in a new way :))
In the comments, mention how long you've known us 💚

Շարունակելով կայուն կանաչապատման թեման` եկեք միասին պարզենք. կայուն կանաչապատումը թրենդ է, թե՞ անհրաժեշտություն 🤔Ինչ խնդ...
16/03/2026

Շարունակելով կայուն կանաչապատման թեման` եկեք միասին պարզենք. կայուն կանաչապատումը թրենդ է, թե՞ անհրաժեշտություն 🤔

Ինչ խնդիրներ է այն իրականում լուծում 👇

Ի՞նչ է կայուն և բնահեն կանաչապատումը և ինչու՞ ենք մենք աշխատում հենց այս մոտեցմամբ 👉
11/03/2026

Ի՞նչ է կայուն և բնահեն կանաչապատումը և ինչու՞ ենք մենք աշխատում հենց այս մոտեցմամբ 👉

Մեր աչքերով քաղաքային այգեգործությունը պարզապես կանաչապատում չէ։Այն վերաբերմունք է 💚Խնամքի, վստահության ու սիրո մշակույթ...
05/08/2025

Մեր աչքերով քաղաքային այգեգործությունը պարզապես կանաչապատում չէ։
Այն վերաբերմունք է 💚
Խնամքի, վստահության ու սիրո մշակույթ՝ քաղաքի ու նրա բնակիչների հանդեպ։
Ի՞նչ է քաղաքային այգեգործությունը ձեր աչքերում:

#ՔաղաքայինԱյգեգործություն #ՔաղաքումԲնություն #Էկոմոտիվ

⛰️ Թվային այս դարաշրջանում անասելիկարևոր է երիտասարդներին կապել հողին և բնությանը։ 📍 Հողագործությունը սովորեցնում է համբ...
27/11/2024

⛰️ Թվային այս դարաշրջանում անասելիկարևոր է երիտասարդներին կապել հողին և բնությանը։
📍 Հողագործությունը սովորեցնում է համբերություն, պատասխանատվություն և աշխատանքի արժեքը։ Այն խթանում է հետաքրքրասիրությունը սննդի ծագման վերաբերյալ, ոգեշնչում է կայուն ապրելակերպ, ձևավորում սեր և հոգատարություն բնության նկատմամբ:
📍Բազմաթիվ հետազոտություններ
( http://bit.ly/4eOL8hw , https://bit.ly/3CNmxfC ) ցույց են տալիս, որ այգեգործությամբ զբաղվող երեխաներն ավելի լավ են սովորում և զարգացնում առողջ սննդի սովորություններ։
📍Այս հարցում ուսուցման բացառիկ հարթակ են հանդիսանում դպրոցական ուսումնական պարտեզները, որոնք պարզապես կանաչ տարածքներ չեն, այլ` կենդանի դասասենյակներ են, որոնք կապում են երեխաներին և դեռահասներին բնության հրաշքների հետ։
🍄 Էկոմոտիվում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր դպրոց արժանի է խնամված և ֆունկցիոնալ պարտեզ ունենալուն՝ մի վայր, որտեղ ոչ միայն բույսեր, այլև ապագա էկո առաջնորդներ են «աճում»🌎:

📢 Դպրոցական պարտեզների ոլորտում մեր ծառայությունները
ներառում են.
🔴Դպրոցական պարտեզների նախագծում և հիմնում:
🔴 Այգեգործության ուսումնական ծրագրերի մշակում։
🔴Մասնագետների կողմից իրականացվող թեմատիկ գործնական սեմինարներ, վարպետության դասեր, թերապևտիկ հանդիպումներ, շնորհանդեսներ:
🔴Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կողմնորոշման ոչ ֆորմալ հանդիպումներ։

❤️ Դե ինչ, առաջարկում ենք միասին «ցանելու» հողագործական գիտելիքների, կայունության սերմերը ապագա սերնդի սրտերում🌟։

Մանրամասների համար`
📱 055 32 87 57
📩 նամակ մեր էջին

Աճեցնե՞լ  սեփական սնունդը․ շատ սիրուն է հնչում, բայց շատերի մոտ զուտ սիրողական հոբբիի հետ է ասոցացվում։ Մինչդեռ այն կենս...
25/07/2024

Աճեցնե՞լ սեփական սնունդը․ շատ սիրուն է հնչում, բայց շատերի մոտ զուտ սիրողական հոբբիի հետ է ասոցացվում։ Մինչդեռ այն կենսական հմտություն է և՛ անհատական, և՛ համայնքային մակարդակով։ Եկեք թվարկենք սեփական սննդի աճեցման մի քանի կարևոր կետեր․

🟢Սննդի անվտանգություն. մեր ներկայիս անորոշ ժամանակներում սեփական սնունդ արտադրելու կարողությունը ապահովում է, որ դուք և ձեր ընտանիքը կունենաք սննդի կայուն և հուսալի աղբյուր:
🟢Ավելի առողջ սնունդ. սեփական ձեռքերով աճեցրած արտադրանքը շատ հաճախ ավելի թարմ, սննդարար և վստահելի է, քան խանութում գնված համարժեքները։

🟢Ազդեցություն շրջակա միջավայրի վրա. աճեցնելով ձեր սեփական սնունդը՝ դուք նվազեցնում եք ձեր ածխածնի հետքը՝ նվազագույնի հասցնելով խանութից գնված ապրանքների հետ կապված տրանսպորտի և փաթեթավորման թափոնները:
🟢Հարաբերությունների բարելավում, համայնքի կառուցում. հարևանների, ընկերների հետ սեփական ձեռքերով աճեցրած սնունդը կիսելը գերագույն հաճույք և հպարտություն է և խթանում է համայնքային ոգին և ամրապնդում հարաբերությունները:
🟢Կրթական արժեք. այգեգործությունը սովորեցնում է այնպիսի արժեքավոր հմտություններ, ինչպիսիք են պլանավորումը, համբերությունը և պատասխանատվությունը, հատկապես երիտասարդ սերունդների համար սրանք կենսական կարևոր հմտություններ են։
🟢Ծախսերի խնայողություն. ձեր սեփական սնունդն աճեցնելը երկարաժամկետ հեռանկարում օգնում է խնայել գումար` նվազեցնելով մթերային ծախսերը և ապահովելով ձեր ջանքերի գոհացուցիչ վերադարձը:
Դե ինչ, վայելեք ձեր սեփական սնունդն աճեցնելու ճամփորդությունը. այն գերօգտակար փորձառություն է, որը օգուտ է բերում և՛ ձեզ, և՛ ձեր շրջապատին 💚
See English text in the comments 👇

Սիրելի հաճախորդներ, Քանի որ հաճախ ենք նամակ ստանում ուտելի կանաչիների վաճառքի վերաբերյալ, սիրով տեղեկացնում ենք, որ սննդ...
15/06/2024

Սիրելի հաճախորդներ,
Քանի որ հաճախ ենք նամակ ստանում ուտելի կանաչիների վաճառքի վերաբերյալ, սիրով տեղեկացնում ենք, որ սննդային մշակաբույսեր ձեռք բերելու համար կարող եք հետևել և գրել մեր մյուս բիզնես էջին։
Հիշեցնենք, որ առանց քիմիկատների սննդային և սպա դեղաբույսերի մեր պարտեզը՝ Ecomotive_gardenը գտնվում է Լոռու մարզի Մարգահավիտ գյուղում, որտեղ կարող եք նաև շուտով անձամբ գնալ և բերքահավաք անել՝ նախապես պայամանավորվելով։
Շնորհակալ ենք մեզ այսքան վստահելու համար 🥰

Սիրելի հաճախորդներ, ովքեր որ հետաքրքրված են ձեռք բերել ամբողջովին բնական աճեցված (առանց որևէ քիմիական սնուցիչի կամ դեղամիջոցի) կանաչ իտալական ռեհան և հազրեվարդ (rosemary) իմաց տվեք քոմենթներում կամ նամակով գրեք մեզ, և մենք մեր առաջարկը առաջինը ձեզ կուղարկենք շատ շուտով։
Կանաչիները հասանելի են լինելու և' ծաղկամանով, և' կտրված վիճակում։
Սիրով՝ Լոռիներից )

#բնականգյուղատնտեսություն #օրգանիկ

Եկեք խոսենք կանաչապատման ոլորտում մի ոչ այնքան հաճելի թեմայի մասին ) 🟢Էկոմոտիվում մենք շատ լավ գիտենք այն ոգևորությունը,...
06/06/2024

Եկեք խոսենք կանաչապատման ոլորտում մի ոչ այնքան հաճելի թեմայի մասին )
🟢Էկոմոտիվում մենք շատ լավ գիտենք այն ոգևորությունը, երբ հաճախորդը տեսնում է իր այդքան ցանկալի նախագծված կանաչ դրախտը ) Այդ ոգևորությունը մենք Ձեզ հետ հավասար կիսում ենք։
🟠Բայց այդ ոգևորությանը և հուզմունքին զուգահեռ մենք չենք կարող չտեղեկացնել ձեր բույսերի հետագա անհրաժեշտ խնամքի մասին։ Եվ շատ հաճախ ոգևորությանը շատ արագ հաջորդում է հիասթափությունը, երբ հաճախորդները պատկերացնում են բույսերի խնամքի ծավալները։
🟢 Կարևորելով անկեղծ և էթիկակական հաղորդակացությունը՝ մենք կանաչապատման պրոցեսի հենց սկզբից մեր հաճախորդներին թափանցիկ կերպով տեղեկացնում ենք իրենց ապագա կանաչ տարածքների խնամքի կարևորության և առանձնահատկությունների մասին։ Նույնն էլ խրախուսում ենք մեր գործընկերներին անել։
🔴 Հիշեք, որ ձեր իրավունքն է բույսեր վաճառող կազմակերպությունից մանրամասն տեղեկություն ստանալ բույսերի խնամքի վերաբերյալ մինչև բույսեր ձեռք բերելը։
🟠 Կարևոր է նաև ֆիքսել, որ բույսերի խնամքի պահանջները և դրան ուղղված աշխատանքները շատ հաճախ կանաչապատումից հետո ավելին են լինում՝ նույնիսկ ամենալավ արված կանխատեսումներից հետո (շարունակում ենք վախեցնել ձեզ 😂):
Բայց ինչպես ասում են՝ ավելի լավ է դառը ճշմարտությունը քան քաղցր սուտը (Ավելի վախենալու է դառնում 😂):
🟢 Իհարկե, բույսերի խնամքի մարտահրավերային և դժվար իրականացնելի լինելը չպետք է հեռու պահի որևիցե մեկին սեփական դրախտն ունենալու հաճույքից:
💚 Մեր կրթված և փորձառու այգեպանները` ագրոնոմների գլխավորությամբ, պատրաստ են աջակցելու ձեզ այդ հարցում:
Կապ հաստատեք մեզ հետ` ծանոթանալու և ներսի, և դրսի տարածքի բույսերի խնամքի մեր ծառայություններին և իմանալու, թե ինչպես ձեր այգին վերածել ամբողջ տարվա ընթացքում առողջ և հրապուրիչ օազիսի:
📱 055 32 87 57
📩 նամակ մեր էջին
#բույսերիխնամք #լանշաֆտդիզայն

For English 👇 Կարևորելով կանաչ և առողջ աշխատանքային միջավայրեր ունենալը՝ Էկոմոտիվն առաջարկում է՝ աշխատատարածքների կանչապ...
30/05/2024

For English 👇

Կարևորելով կանաչ և առողջ աշխատանքային միջավայրեր ունենալը՝ Էկոմոտիվն առաջարկում է՝ աշխատատարածքների կանչապատման իր համալրված և ամբողջական ծառայութունը։

Մեր Ծառայությունները ներառում են՝
🟢Խորհրդատվություն և Գնահատում:
Մենք սկսում ենք Ձեր աշխատավայրի ամբողջական գնահատմամբ՝ բացահայտելով տարածքի առանձնահատկությունները և ձեր նախընտրությունները։Դ
🟠Դիզայն և Պլանավորում:
Մեր մասնագետների թիմը նախագծում է Ձեր աշխատավայրին հարմարեցված կանաչապատման պլան՝ ինտեգրելով կանաչապատումն ու կայուն լուծումները։

🟢Բույսերի Ընտրություն և Տեղադրում:
Մենք ընտրում ենք լավագույն բույսերը Ձեր միջավայրի համար՝ հաշվի առնելով տարածքի միկրոկլիման, խնամքի կարիքները և ինտերիերի առանձնահատկությունները: Մեր պրոֆեսիոնալ տեղադրումը ապահովում է անթերի իրականացում:

🟠Խնամք և Սպասարկում:
Բույսերի տեղադրումից հետո մեր շարունակական խնամքի ծառայությունները պահպանում են Ձեր կանաչ աշխատավայրի շքեղ և խնամված տեսքը։ Մենք ամբողջովին կառավարում և հոգ ենք տանում բույսերի առողջության մասին՝ ազատելով ձեզ այդ բարդ հոգսից:

🟢Կայուն Լուծումներ:
Բույսերից բացի, Ձեր ցանկությամբ մենք իրականացնում ենք նաև Ձեր աշխատավայրի ավելի կայուն միջավայրի ռազմավարության առաջարկ․ էներգաարդյունավետ լուսավորություն, թափոնների կրճատման ռազմավարություններ, օդի որակի բարելավում և այլն։

💚Իրենց աշխատատարածքների կանաչապատումը և կորպորատիվ նվեր-բույսերը մինչ այս մեզ վստահել են հայտնի և առաջատար կազմակերպություններ ինչպիսիք են՝ Disqo, Krisp, Team Viewer, Soft Consruct, Կենտրոնական բանկ, «Իմ քայլը» հիմնադրամ, «ԿԱԶԱ» հիմնադրամ, Ardshinbank, The Crowfunding Formula և տասնյակ այլ կազմակերպություններ։

Ձեր կանաչ և էսթետիկ աշխատատարածքն ունենալու համար`

📱 093 32 87 57, 055 32 87 57
📩 նամակ մեր էջին

Գաղտնիք չէ, որ միջինում մենք մեր օրվա ⅓-ը անցկացնում ենք մեր աշխատատավայրերում։Դա նշանակում է, որ աշխատավայրը մեր արթուն...
17/05/2024

Գաղտնիք չէ, որ միջինում մենք մեր օրվա ⅓-ը անցկացնում ենք մեր աշխատատավայրերում։
Դա նշանակում է, որ աշխատավայրը մեր արթուն ժամանակի ամենակարևոր միջավարերից է, որը պարզապես տարածք լինելուց բացի պետք է․
🟠կենտրոնանալու
🟠արդյունավետ աշխատելու
🟠հանգստանալու
🟠ստեղծագործելու մթնոլորտ ստեղծի։
Աշխատավայրում մարդկանց մտային, ֆիզիկական, հոգեկան կենսունակությունը ապահովելու և բարելավելու համար շատ լավ և տարածված մեթոդ է դարձել կանաչ, բուսառատ զոնաներ ունենալը։
Հայտնի և առաջատար կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Google, Amazon, Airbnb, Microsoft վաղուց են իրենց աշխատատարածքներում չոր, հնացած ֆորմալությունը կոտրելու համար ինտերիերին, էքստերիերին ինտեգրել կանաչ օազիսներ, որոշ աշխատատեղեր անգամ վերածվել են քաղաքային ջունգլիների։
Բույսեր ունենալու կարևորությունից անվերջ կարելի է խոսել, մենք դեռ կշարունակենք այս շարքը, իսկ դուք հիշեք, որ արժանի եք էսթետիկ և առողջ միջավայրում աշխատելու։

#էկոմոտիվ #կանաչիֆիս #բույսեր #բույսերնաշխատատարածքում #բույսերնինտերիերդիզայնում

Մեր կանաչապատման նախագծերում աշխատելու համար փնտրում ենք շատ կարևոր մարդկանց՝ այգեպանների։ 🏡🌲🧤🟠Պատասխանատվություններ՝ -Խ...
12/05/2024

Մեր կանաչապատման նախագծերում աշխատելու համար փնտրում ենք շատ կարևոր մարդկանց՝ այգեպանների։ 🏡🌲🧤

🟠Պատասխանատվություններ՝
-Խոտածածկ տարածքի, ծառերի, ծաղիկների, թփերի ջրում,
-Խոտածածկ տարածքների մշակում, խնամք
- Տարածքի ծառերի ու թփերի մշակում, սեզոնային էտում, սրսկում, պարարտացում
- Անհրաժեշտության դեպքում՝ փոքր տարածքների մաքրում մոլախոտերից,
- Խոտի հնձում, խոտհնձիների վառելիքի ծախսի հաշվառում, հնձված խոտի հավաքման կազմակերպում,
- Համապատասխան սեզոնին տարածքի մաքրում տերևներից
- Այգեգործական գործինքերի պահպանում, տեխնիկական սպասարկման կազմակերպում,
- Վնասատուների դեմ պայքարի իրականացում
- Կանաչապատ տարածքների մաքրության ու կոկիկության պահպանում։

🟢Անհրաժեշտ որակավորումներ և մոտեցումներ՝
-Այգեգործական փորձ,
- Համապատասխան տեխնիկայի հետ աշխատելու փորձառություն (խոտհնձիչներ, սղոցներ, ջրցան սարքեր, պոմպեր և այլն),
- Վնասատուների և դրանց վերացմանն ուղղված գործողությունների իմացություն,
- Սինթետիկ ու բնական պարարտանյութերի, թունաքիմիկատների իմացություն,
- Ֆիզիկական աշխատանք կատարելու և երկար ժամանակ ոտքի վրա աշխատելու ունակություն,
- Պատրաստակություն աշխատելու թիմի հետ՝ նախագծի համակարգողի և ագրոնոմի գլխավորությամբ,
- Հոգատարություն, սեր բույսերի նկատմամբ,
-Կազմակերպվածություն,պատասխանատվություն, ազնվություն, նվիրվածություն,
- Շարունակաբար սովորելու, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու ցանկություն
- Հաճախորդների հետ շփվելիս բարեկրթություն և հարգալից վերաբերմունք

📍Աշխատանքների մեծ մասը Երևան, Վանաձոր և Դիլիջան քաղաքներում են, ուստի ցանկալի է դիմորդները այդ քաղաքներից կամ շրջակա համայնքներից լինեն։

🕟 Աշխատանքային գրաֆիկը՝ ճկուն, համատեղելի այլ աշխատանքների հետ։
💰Վճարումը` տարբեր ամեն նախագծի դեպքում, շուկայականից բարձր:
💌Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձանց հրավիրում ենք դիմել այս հաստիքի համար՝ մինչև մայիսի 22-ը, ժամը 23:59 ՝ ուղարկելով ինքնակենսագրական [email protected] էլ հասցեին՝ վերնագրի մասում նշելով «Այգեպան» և թե որ համայնքի համար եք դիմում (Օրինակ՝ Այգեպան-Դիլիջան, Այգեպան-Երևան, Այգեպան-Վանաձոր) կամ գրելով մեր էջին նամակ։
☎️Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 055 32 87 57` երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 11:00-18:00:

Address

Yerevan, Baghramyan 45
Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ecomotive posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ecomotive:

Share