Ճարտարապետ Գագիկ Հարությունյանի ղեկավարած «ՀԱՐԳ» ֆիրման սկսել է իր գործունեությունը բոլորիս համար ծանր 1991 թվականին, երբ անկախություն ձեռք բերած Հայաստանում նկատելիորեն նվազել էին շինարարական աշխատանքների ծավալները։ Բայց ճարտարապետ–դիզայների պրպտուն միտքը գտավ մի նոր խորշ իր ընդունակությունների դրսևորման համար, նա սկսեց զբաղվել նոր ստեղծվող բանկերի, օֆիսների, ֆիրմային խանութների նախագծումո
վ, այդ ձեռնարկությունների ֆիրմային ոճերի (շուրջ 120) և ներքին հարդարման մշակումով, իսկ այնուհետ ձեռներեցների առանձնատների նախագծումով։ Վերջիններիս թիվը այսօր գերազանցում է չորս տասնյակը։
Այսօր «ՀԱՐԳ» ՍՊԸ–ն ճանաչված կազմակերպություն է, պատվերներ ու առաջարկություններ է ստանում նաև ԱՊՀ–ի տարբեր հանրապետություններից։ Բազմազան է «ՀԱՐԳ»–ի գործունեության ոլորտը՝ մենատներ, բազմահարկ բնակելի շենքեր ու բնակելի թաղամասեր, առողջարաններ, հանգստի գոտիների համալիրներ, եկեղեցիներ, ուսումնական ու վարչական շենքեր, առողջապահության, առևտրի, կուլտուր-կենցաղային բնագավառի օբեկտներ։ «ՀԱՐԳ"–ի կոլելտիվը հասցնում է հաջողությամբ մասնակցել տարբեր ճարտարապետական միջազգային մրցույթների։ Նրա ղեկավարը ներկայացրել է կազմակերպութան գործունեությունը Լոնդոնի 2006թ և Սինգապուրի 2007թ գիտաժողովներում։ 2008թ. հուլիսին Մադրիդում կայացած կոնգրեսում B.I.D. (Business Initiative Directions) կազմակերպության ընտրական կոմիտեն “Որակյալ բիզնեսի ” խթանման ծրագրի շրջանակներում World Quality Commitment International Star Award մրցույթի միջազգային մրցանակի Ոսկե անվանակարգում պարգևատրման է արժանացրել “ՀԱՐԳ” ճարտարապետական կազմակերպությանը: 2009թ «ՀԱՐԳ» ՍՊԸ տնօրեն՝ ճարտարապետ Գագիկ Հարությունյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր ճարտարապետի կողմից հանձնվեց Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության շնորհակալագիրը հայ ճարտարապետության զարգացման գործում ունեցած ակտիվ մասնակցության, նախագծային բեղմնավոր գործունեության և ստեղծագործական արժանիքների համար։
"ՀԱՐԳ" ՍՊԸ ճարտարապետական ֆիրման գործում է սկսած 1991 թվականից առ այսօր` Գագիկ Հարությունյանի ղեկավարությամբ։ Գ. Հարությունյանը 1975 թ. ավարտել է ՀՀ պետական ճարտարապետական համալսարանը և 1986 թ. դարձել է ՀՀ Ճարտարապետների միության անդամ։
“HARG” company, headed by the architect Gagik Harutiunyan, started its activities in the hardest 1991, when in the newly-born Independent Republic of Armenia construction volume noticeably decreased. Nevertheless, the architect-designer applied his inventive potentials and swift, agile mind to projecting, newly-established in the country, banks, offices, trade houses, firms, as well as working out their firm style (over 120) and interior design; afterwards projecting private residences for businessmen and entrepreneurs (over 40 by now). Nowadays, “HARG” Ltd is far-famed, getting beneficial project /construction orders and offers also from CIS countries (former soviet republics). The range of “HARG” activities is immense: hospitals and health centers, private residences, multi-storeyed residential sites, rest houses, sport and rest-zone complexes, churches, educational and administrative buildings, offices and establishments in the sphere of health and culture.
“HARG” company manages to successfully participate in various international architectural contests. “HARG” ’s General Director Gagik Harutiunyan presented the company’s activities at London 2006 and Singapore 2007 symposiums. And in July 2008 the Madrid BID (Business Initiative Directions) Convention chose “HARG” company to receive the World BID Award for Quality in the Gold Star category, thus making the company one of BID’s elite members. In 2009 General Director of “HARG” company Gagik Harutiunyan was awarded the Armenian Republic Ministry of Construction gratitude Certificate for his weighty, active and fruitful contribution in Armenian architecture, implementing his bright, creative ideas and quality initiatives for the prosperity of his country.
“HARG” LTD., architectural company (General Manager Harutiunyan Gagik), has been functioning since 1991 up to now. Gagik Harutiunyan graduated from the Armenian State Architectural University in 1975. In 1986 he became a member of the Armenian Union of Architects.
Архитектурная фирма "HARG" LTD существует с 1991г. по нынешний день, под руководством Арутюняна Гагика – выпускника Государственного Архитектурного Университета 1975г. , члена союза Архитекторов Армении с 1986г.