EnSol

EnSol Էլեկտրական աշխատանքների մասնագետ, էլեկտրամոնտաժ, ավտոմատացում, էներգախնայողություն, լուսավորություն

02/04/2025

Տարեկան սպասարկում En. Sol.-ից ⚡️💡

Եթե ունեք ռեստորան, սրճարան, արտադրամաս կամ գրասենյակ, ուրեմն մեր առաջարկը ձեզ համար է։
En.Sol.-ը ներկայացնում է տարեկան սպասարկման պայմանագիր, որի շնորհիվ՝
✅Մեր գործող գնացուցակից ստանում եք 30% զեղչ
✅Ստանում եք նախատեսված այցեր, ստուգումներ ու վթարային արձագանք
✅Պահպանվում է էլեկտրական անվտանգության բարձր մակարդակ ողջ տարվա ընթացքում

Ի՞նչ է պետք անել⤵️

1. Կնքում ենք տարեկան պայմանագիր
2. Վճարում եք միանվագ նախնական վճար՝ որպես դեպոզիտ
3. Ստանում եք վստահելի սպասարկում՝ ըստ ձեր բիզնեսի պահանջների

Գնացուցակի և այլ մանրամասների համար գրեք անձնական նամակ կամ զանգահարեք

30/03/2025

Energy Company

23/03/2025

1. Էլեկտրական վահանակների մոնտաժ և միացում

Էլեկտրական վահանակի տեղադրում (մինչև 36 ավտոմատ) – 25,000 – 55,000 դրամ
Ավտոմատ անջատիչի տեղադրում – 3,000 – 7,000 դրամ / հատ (1P - 4P)
Ռելեների, պաշտպանության սարքերի տեղադրում – 5,000 – 20,000 դրամ / հատ
Մալուխների միացում վահանակում – 5,000 – 15,000 դրամ / խումբ

2. Էլեկտրական մալուխների մոնտաժ

Ներքին պատի ներսում (գիպսակարտոն, բետոն) – 2,500 – 5,000 դրամ / հատ
Բաց անցկացում մետաղապլաստիկ խողովակով – 1,500 – 3,000 դրամ / մետր
Կաբելային ալիքներով անցկացում (Cable Trays) 1,000 – 2,500 դրամ / մետր

3. Անջատիչների և վարդակների տեղադրում

Պարզ անջատիչ – 3,000 – 4,500 դրամ / հատ
Ռեվերսային անջատիչ – 5,500 – 7,500 դրամ / հատ
Պարզ վարդակ – 3,500 – 4,500 դրամ / հատ
Հողանցքով վարդակ – 4,500 – 6,000 դրամ / հատ
Պատի ներսում տուփի տեղադրում (աղյուս/բետոն) – 500 – 1,500 դրամ / հատ

4. Լուսավորության համակարգի տեղադրում

Լեդ լուսարձակների տեղադրում – 1,000 – 2,500 դրամ / հատ
Առաստաղի ջահի տեղադրում – 10,000 – 30,000 դրամ / հատ

Պատի ջահի տեղադրում – 5,000 – 7,500 դրամ / հատ
Դրսի լուսավորման տեղադրում – 5,000 – 15,000 դրամ / հատ
Գիպսակարտոն առաստաղի մեջ անցքի բացում – 500 – 1,500 դրամ / հատ
Լեդ ժապավենի տեղադրում (առանց ալյումինե պրոֆիլի) – 500 – 1,500 դրամ / մետր
Լեդ ժապավենի տեղադրում ալյումինե պրոֆիլով – 1,000 – 2,500 դրամ / մետր
Լեդ ժապավենի սնուցման միացում (LED driver-ի տեղադրում) – 5,000 – 8,000 դրամ / հատ

5. Հեռահաղորդակցության համակարգերի տեղադրում

Ինտերնետի կաբելների անցկացում – 1,500 – 3,500 դրամ / հատ
Հեռուստատեսային կաբելների անցկացում – 1,500 – 3,500 դրամ / հատ

Երբևէ մտածել ես` ինչու՞  է լամպը թարթում, երբ անջատված է:Վստահ եմ, կյանքում գոնե մեկ անգամ նկատել ես, թե ինչպես է անջատվ...
22/03/2025

Երբևէ մտածել ես` ինչու՞ է լամպը թարթում, երբ անջատված է:

Վստահ եմ, կյանքում գոնե մեկ անգամ նկատել ես, թե ինչպես է անջատված լույսը թարթում: Խոսքը վերաբերում է հատկապես LED լամպերին💡

Նման արտասովոր երևույթի պատճառ կարող է լինել 2 բան.

1. Նեոնային անջատիչ կամ լուսավորվող կոճակ

Եթե լույսի անջատիչի մեջ փոքրիկ լույս կա (նեոն կամ փոքր LED), ապա հենց դա էլ թույլ հոսանք է ուղարկում լամպի կողմը՝ ինչի հետևանքով լամպը կարճ ժամանակով լուսավորվում է։

2. Լարի կամ էլեկտրական համակարգի սխալ միացում

Երբեմն էլ հնարավոր է լարերը սխալ միացված լինեն, և լամպը ստանա հոսանք չնախատեսված կետից: Սա արդեն կարող է վտանգավոր լինել։

Եթե ձեր լամպերն էլ են «գիշերը աչքով անում», լավ կլինի հետները լուրջ խոսեք։ Կամ զանգեք EnSol-ին՝ մենք կխոսենք դրանց հետ ձեր փոխարեն😎

21/03/2025

⚡ Ձեր անվտանգությունը մեր պատասխանատվությունն է – Հոսանքը վստահեք մասնագետներին! ⚡

Մենք տրամադրում ենք էլեկտրական հոսանքի հետ կապված ցանկացած ծառայություն` փոքր տեղադրումներից մինչև խոշոր նախագծեր:

✅ Անվտանգ և հուսալի էլեկտրականություն՝ առանց անակնկալների
✅ Ճշգրիտ մոնտաժ, պրոֆեսիոնալ հաշվարկներ և երկարաժամկետ երաշխիք
✅ Եռաֆազ և միաֆազ լուծումներ՝ ըստ ձեր կարիքների
✅ Լուսավորության համակարգերի ավտոմատացում և էներգախնայողություն
✅ Էլեկտրականության անխափան մատակարարում (UPS, ավտոմատիկա, կայունացուցիչներ)

🛠 Մենք վստահ ենք մեր աշխատանքի որակի վրա, իսկ մեր հաճախորդները հանգիստ կարող են վստահել մեր մասնագիտական փորձին և պատասխանատվությանը:

📞 Մի´ սպասեք մինչև խնդիր առաջանա – կապվեք մեզ հետ այսօր:
+37494304405
Viber WhatsApp Telegram

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when EnSol posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category