17/02/2026
Ծաղկաձորը հայտնի է որպես կուրորտային քաղաք՝ խիտ կառուցապատմամբ, բազմազան հյուրանոցներով ու հյուրատներով։ Այստեղ զարգացած են ձմեռային սպորտաձևերը, իսկ բնությունը հիացնում է իր յուրահատուկ տեսարաններով։
Մեր առաջարկած հյուրատունը գտնվում է քաղաքի կենտրոնից ոչ շատ հեռու բարդ ռելիեֆի վրա։ Շրջապատված լինելով բազմատեսակ հյուրանոցներով՝ նախագծում փորձել ենք առանձնանալ ճարտարապետական լուծումներով և բովանդակությամբ։
Համալիրը կազմված է մի քանի փոքր, հարմարավետ առանձնատներից, ինչպես նաև ադմինիստրատիվ և ռեստորանային բլոկից, որտեղից բացվում է շքեղ համայնապատկեր։ Նախատեսված է նաև յոգայի կենտրոն։
FLOW («Հոսք») — այսպես ենք անվանել հյուրանոցը, քանի որ այն արտահայտում է տեղանքի բնույթը։ Այս մոտեցումը շեշտում է, որ ճարտարապետությունը ներդաշնակ է բնության հետ։
Ճարտարապետներ՝
Հասմիկ Հովսեփյան
Գարեգին Աղուզումցյան
Վիզուալիզացիա Հասմիկ Հովսեփյան
© Բոլոր իրավունքները պատկանում են Nine Architects
https://9architects.am