Հերոսների Վերականգնողական Քաղաք/Rehabilitation City of Heroes

  • Home
  • Armenia
  • Proshyan
  • Հերոսների Վերականգնողական Քաղաք/Rehabilitation City of Heroes

Հերոսների Վերականգնողական Քաղաք/Rehabilitation City of Heroes · Больница

«Հերոսների Վերականգնողական Քաղաք»-ում հիմնվել է հոգեկան առողջության կենտրոն, որի նպատակն է հիմնական բուժման մեթոդներին զուգահեռ ապահովել այնտեղ բուժում ստացող անձանց հոգեբանական, մտավոր և սոցիալական վերականգնումը:

16/06/2026

Ուրախությամբ հայտնում ենք, որ Պարի և Պաղպաղակի միջազգային փառատոնի Գլխավոր գործընկերն է՝ FAST BANK-ը:

Փառատոնը միավորում է մշակույթը, ժամանցը և բարեգործությունը՝ ստեղծելով յուրահատուկ հարթակ, որտեղ տոնական մթնոլորտը համադրվում է սոցիալական պատասխանատվության կարևոր գաղափարի հետ։

Սիրով հրավիրում ենք ձեզ միանալ այս գունեղ և բովանդակալից միջոցառմանը, վայելել հետաքրքիր ծրագրերը և ձեր մասնակցությամբ նպաստել բարի նախաձեռնությունների իրականացմանը։

Դարձե՛ք այս կարևոր տոնախմբության մի մասը։
Fast Bank Staff Only

15/06/2026

🎙️ Դիտեք Radio Marshall եթերում հեռարձակված ամբողջական հարցազրույցը։
Պարի և Պաղպաղակի միջազգային փառատոնի մասին զրուցել են փառատոնի պատասխանատու Լիլիթ Հովհաննիսյանի հետ՝ ներկայացնելով սպասվող տոնական օրերի ծրագիրը, անակնկալներն ու մասնակցության հնարավորությունները։
Եթե ցանկանում եք ներկայացնել ձեր ընկերությունը, ամրագրել տաղավար կամ մասնակցել փառատոնին, կապ հաստատեք մեզ հետ՝
📞 +374 77 095103
Հանդիպում ենք հուլիսի 3-ին և 4-ին՝ Պարի և Պաղպաղակի միջազգային փառատոնում։

Ժամը 12.00  Radio Marshall  FM 103.5⁠-ի ուղիղ եթերում Lusine Poghosyan - հետ կխոսենք այս ամառվա ամենագունեղ ու ամենազովա...
15/06/2026

Ժամը 12.00 Radio Marshall FM 103.5⁠-ի ուղիղ եթերում Lusine Poghosyan - հետ կխոսենք այս ամառվա ամենագունեղ ու ամենազովացնող միջոցառումներից մեկի՝ «Պարի և Պաղպաղակի» միջազգային փառատոնի մասին։ 🎉🍦💃

Կներկայացնենք փառատոնի ծրագիրը, սպասվող անակնկալները, մասնակիցներին և այն ամենը, ինչ հուլիսի 3-ին և 4-ին սպասում է այցելուներին Արեգիում։

Միացե՛ք մեզ, լսե՛ք ուղիղ եթերը և պատրաստվե՛ք դառնալ տարվա ամենաքաղցր ու պարային տոնի մասնակիցը։ ☀️✨

15/06/2026

Այս ամառ Հայաստանը կհամախմբվի մեկ վայրում…

Հուլիսի 3-ին և 4-ին տեղի կունենա տարվա ամենագունեղ և սպասված իրադարձություններից մեկը՝ «Պաղպաղակի և Պարի» միջազգային փառատոնը։

Ավելի քան 6000 մասնակից, տասնյակ տաղավարներ, ցուցահանդես-վաճառք, համերգային և պարային ծրագրեր, վարպետաց դասեր, պաղպաղակի համտեսներ և բազմաթիվ անակնկալներ։

Երկու օր շարունակ Արեգիի գեղատեսիլ և ընդարձակ միջավայրը կվերածվի տոնական հարթակի, որտեղ կհանդիպեն մշակույթը, արվեստը, ժամանցն ու ընտանեկան ջերմ մթնոլորտը։

Այստեղ յուրաքանչյուր այցելու կգտնի իր սիրելի զբաղմունքը, կստեղծի նոր ծանոթություններ և կհավաքի անմոռանալի հիշողություններ։

«Պաղպաղակի և Պարի» միջազգային փառատոն՝
երկու օր լի երաժշտությամբ, պարով, մշակույթով և դրական էներգիայով։

📍 Արագածոտնի մարզ, գյուղ Եդեսիա, խճուղի 7/1
📅 Հուլիսի 3-4

Միացե՛ք ամառվա ամենահամեղ և ամենապարային տոնին։ 🍦💃🕺

Կազմակերպիչներ՝
Հերոսների վերականգնողական քաղաք
Կամուրջ մշակութային կենտրոն
Բոգգոսի Փրադաքշն
Նոյ Արեգի։
Փառատոնից ստացված հասույթը կուղղվի Զինվորների անվճար բուժումներին:

13/06/2026

🍦💃 Միայն 2 օր՝ հուլիսի 3 և 4-ին

Գեղատեսիլ Արեգում կանցկացվի «Պաղպաղակի և Պարի» միջազգային փառատոնը, որը կհամախմբի ավելի քան 6000 մասնակիցների։

Սա բացառիկ հնարավորություն է Ձեր ընկերության համար՝ ներկայացնելու սեփական ապրանքներն ու ծառայությունները, բարձրացնելու ճանաչելիությունը, ձեռք բերելու նոր հաճախորդներ և անմիջական շփում հաստատելու բազմահազարանոց լսարանի հետ։

Միացե՛ք փառատոնին և դարձե՛ք այս գունեղ ու մասշտաբային միջոցառման կարևոր մասնակիցը:
Մասնակցության համար զանգահարել՝
☎️+374 77 095103

Կավաթերապիան ոչ միայն արվեստ է, այլև հոգու վերականգնման ճանապարհ։ Յուրաքանչյուր հպում կավին օգնում է ազատվել լարվածությո...
06/06/2026

Կավաթերապիան ոչ միայն արվեստ է, այլև հոգու վերականգնման ճանապարհ։ Յուրաքանչյուր հպում կավին օգնում է ազատվել լարվածությունից և ստեղծել ներքին խաղաղություն։

Այս կարևոր նախաձեռնությունը կյանքի է կոչվում մեր նվիրված աջակիցների շնորհիվ, ովքեր հավատում են, որ վերականգնումը սկսվում է հոգուց։ Նրանց աջակցությամբ մեր մասնակիցները հնարավորություն են ստանում բացահայտել ստեղծագործելու ուժը, վերագտնել ինքնավստահությունը և կառուցել նոր հույսերով լի օրեր։ 💙
Շնորհակալ ենք՝
UMCOR Armenia Foundation
Ftas Grigorian
Gohar Grigoryan
Հերոսների Վերականգնողական Քաղաք/Rehabilitation City of Heroes
Ensemble de danse Nairi de Lyon
Heroes Toys
Print Partner
Shushanik Grigoryan

06/06/2026
🌹 Վարդերի բույրով է լցվել Հերոսների Վերականգնողական Քաղաք/Rehabilitation City of Heroes-ը։ Հոգատար վերաբերմունքն ու ծաղի...
05/06/2026

🌹 Վարդերի բույրով է լցվել Հերոսների Վերականգնողական Քաղաք/Rehabilitation City of Heroes-ը։ Հոգատար վերաբերմունքն ու ծաղիկների նուրբ բույրը օրը դարձրել են առանձնահատուկ։

04/06/2026

Միացե'ք մեր կավե դիմակներ վարպետաց դասին🎭✨

Հունիսի 8-ին՝ կստեղծենք կավե դիմակներ` վայելելով գինի, համեղ քաղցրավենիք և հաճելի երաժշտություն։ 🍷🍰

Բաց մի թողեք հաճելի երեկոն և գեղեցիկը ստեղծելու հնարավորությունը։

📅 Ամսաթիվ՝ հունիսի 8
📍 Վայր՝ գ.Պռոշյան (6 կմ Երևանից)
⏰ Ժամ՝ 17:00
💵 Արժեքը` 7000֏

Գրանցվելու համար գրեք անձնական նամակ կամ զանգահարեք +374 77 095 103 🎨❤️

02/06/2026

Մեծ գաղափարները կյանքի են կոչվում այն մարդկանց շնորհիվ, ովքեր հավատում են դրանց։ Մեր յուրաքանչյուր ձեռքբերում հնարավոր է դառնում մեր հավատարիմ, հոգատար և պատասխանատու աջակիցների շնորհիվ։
HSKA
D&S Construction Armenia
Sasun Kocharyan

Address

Պռոշյան Գյուղ
Proshyan

Telephone

+37455039539

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հերոսների Վերականգնողական Քաղաք/Rehabilitation City of Heroes posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share