10/10/2022
🛀Շատերդ նկատած կլինեք, որ այժմ թրենդային է տեղադրել վաննաները առանձին տարածքում։ Իսկ արդյո՞ք դրանք ավելի հարմարավետ են քան ներկառուցվող վաննաները։
Իրականում առանձնացված վաննաները՝
💆♀️Պրակտիկ չեն։ Լոգանքի պարագաները իրենց համար նախատեսված տեղ չունեն այս վաննաների պարագայում։ Հետևաբար լոգանքի ընթացքը շատ ավելի ժամանակատար և անհարմար է դառնում։
🏖Մեծ տարածք են պահանջում։ Շատ դեպքերում նման վաննաների համար պետք է նախատեսել բավականին մեծ տարածք։
💦Ջրի ցայտուկներ ամբողջ լոգարանում։ Առանձնացված վաննաները մեծամասամբ չեն ունենում վարագույրի կամ ապակու հնարավորություն։ Հետևաբար շատ հաճախ լոգանքից հետո ստիպված կլինեք ամբողջ լոգարանը չորացնել։
🤑Բարձր գին։ Ի տարբերություն ներկառուցվող վաննաների, առանձնացված վաննաները շատ ավելի թանկարժեք են։
Չնայած այս կետերին, նման վաննաները շատ ինքնատիպ ու նորաձև են, որոնք ոչ ոքի աչքից չեն վրիպի։
Իսկ դուք պատրաստ ե՞ք զոհաբերել հանուն գեղեցկության։