M.H.Zadayan Consulting Group

M.H.Zadayan Consulting Group Our consultancy provides services in the Agri-Food sector, veterinary public health, organic production, and risk-based management systems.

Agri-Food, Veterinary, Food Safety & One Health consulting | Indian granite sales | Guesthouse in Syunik | Homemade fruit-based alcohol | 20+ yrs in local & international development | Construction & project coordination |
👉 Let’s build together! 🤝🌿 M.H.Zadayan Consulting Group is led by Dr. Meruzhan Zadayan, an experienced expert with over 20 years of professional background in agriculture, veter

inary science, food safety, and One Health. We also offer specialized services in:

Import and wholesale of high-quality Indian granite blocks and slabs

Development of eco-tourism through our guesthouse in Syunik region

Production and limited distribution of homemade, fruit-based alcoholic beverages

We are committed to sustainable development, public and animal health, and capacity building for local communities and businesses.

📩 Contact us for collaboration or custom solutions:
📧 [email protected]
📞 +374 55 698869 (Viber/WhatsApp/Telegram)

24/05/2026

🤝 ՄՀԶԱԴԱՅԱՆ խորհրդատվական խումբը շարունակում է աջակցել նորարարական և զարգացող հայկական բրենդներին։

Այսօր ներկայացնում ենք մանկական խնամքի ոլորտում նոր ներկայացված Babis բրենդը։ 👶💜

Babis — հոգատարություն փոքրիկների համար

Ներկայացնում ենք՝
✔️ Մանկական թաց անձեռոցիկներ
✔️ Փոքր և մեծ փաթեթավորում
✔️ Մանկական ներդիրներ տարբեր չափսերի
✔️ Փափուկ, հարմարավետ և նուրբ խնամք փոքրիկների համար

🍼 Որակ, հարմարավետություն և հոգատարություն՝ յուրաքանչյուր մայրիկի վստահ ընտրության համար։

📍 Հասանելի է տարբեր չափսերով և տեսականիով։

📞 Լրացուցիչ տեղեկությունների համար՝
Բազունց դեղատուն
📍 ք. Գորիս, Մաշտոցի 21
📞 077 723 723
📧 [email protected]
Arsen Bazunc

📢 Թափուր հաստիքներ՝ «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ում (Էկոնոմիկայի նախարարություն) Հա...
06/04/2026

📢 Թափուր հաստիքներ՝ «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ում (Էկոնոմիկայի նախարարություն)

Հարգելի՛ գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ում առկա են 2 թափուր հաստիքներ։

🔹 Մանրամասները և պահանջները՝
👉 https://www.facebook.com/share/p/1JXMGTTFzQ/
👉 https://www.facebook.com/share/p/1BEPkr3rky/

📩 Դիմելու համար՝
Email: [email protected]
060 500677
095 500677

Հրավիրվում են համապատասխան մասնագիտական կարողություններ ունեցող անձինք՝ միանալու թիմին և ներգրավվելու ոլորտի կարևոր աշխատանքներում։

📌 Խնդրում ենք տարածել տեղեկատվությունը՝ հնարավոր շահագրգիռ մասնակիցներին հասանելի դարձնելու նպատակով։

📌ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍ-ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՈՂ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
ՀԱՍՏԻՔ՝ գյուղատնտես-սորտափորձարկող
ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ՝ լրիվ
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` երկարաժամկետ
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 12.04.2026թ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է գյուղատնտես-սորտափորձարկող թափուր աշխատատեղի մասին։ Գյուղատնտես-սորտափորձարկողը մասնակցելու է գյուղատնտեսական մշակաբույսերի պետական սորտափորձարկմանը, սելեկցիոն նկարագրությունների կազմանն և պետական գրանցամատյանների վարմանը:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
• իրականացնել գյուղատնտեսական մշակաբույսերի պետական սորտափորձարկումներ տարբեր հողակլիմայական պայմաններում, բազմակողմանի ուսումնասիրել և մասնակցել առավել արժեքավոր սորտերի արտադրական շրջանցման աշխատանքներին ու սորտաին բազմազանության գնահատումանը,
• իրականացնել ստուգիչ ցանքեր և դաշտային հետազոտություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց դաշտերում,
• համեմատել փորձարկվող նոր սորտերը ստուգիչ և էտալոն հանդիսացող լավագույն սորտերի հետ,
• փաստաթղթավորել ամփոփված տվյալները, ներկայացնել փորձագիտական խորհրդին, պատրաստել եզրափակիչ հաշվետվություն,
• ընդունել բույսերի նոր սորտերի հայտեր՝ արտոնագրերի խնդրարկման և օգտագործման թույլտվության համար, ձևակերպել դրանց պաշտոնական հրապարակմանը,
• կազմակերպել սելեկցիոն նվաճումների տարբերիչ առանձնահատկության, միատարրության, կայունության և տնտեսական օգտակարության պետական փորձարկումներ, կազմել սելեկցիոն նկարագրություններ,
• վարել սելեկցիոն նվաճումների վերաբերյալ պաշտոնական տեղեկագիրը և պետական գրանցամատյանը,
• կազմակերպել սելեկցիոն նվաճման արտոնագրի և հեղինակային վկայականների տրամադրման գործընթացը,
• օժանդակել Հայաստանի Հանրապետության պետական չափորոշիչներով սահմանված կարգով բարձր վերարտադրության սերմերի հավաստագրման գործընթացին,
• մասնակցել Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի դաշտային հետազոտողի կատարողի (ապրոբատորի) հավատարմագրման դասընթացի կազմակերպման աշխատանքներին,
• վարել հետևյալ գրանցամատյանները, այդ թվում «Հայաստանի Հանրապետությունում հավաստագրված սերմեր արտադրողների, ներկողների և արտահանողների», «Սելեկցիոն նվաճումների արտոնագրի խնդրարկման և օգտագործման թույլտվության հայտերի գրանցման», «Օգտագործման թույլտվություն ստացած նոր սորտերի գրանցամատյանը», «Բույսերի նոր սորտերի պետական գրանցամատյանը» ։

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ՝
• բարձրագույն կրթությունը ագրոէկոլոգիա, անտառային տնտեսություն, բույսերի պաշտպանություն, սելեկցիա-գենետիկա կամ կենսաբանություն մասնագիտությամբ,
• առնվազն երկու տարուց և ավել մասնագիտական աշխատանքային փորձ,
• համակարգչային ծրագրերի (Word, Excel,) հմուտ կիրառման գիտելիքներ,
• հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացություն ցանկալի է,
• էլեկտրոնային սարքավորումներից օգտվելու մշակում (սկան)
• բազմաբնույթ գործառույթների պատշաճ իրականացման և ժամկետների վերահսկման կարողության:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
175,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և պարտադիր վճարները)

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հետաքրքրված և համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը հայերեն լեզվով՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին` թեմայի դաշտում նշելով «Գյուղատնտես-սորտափորձարկող» հաստիքի անվանումը։ Հարցազրույցի վերաբերյալ կտեղեկացվեն միայն ցուցակագրված դիմորդները: Հարցերի համար կարող եք կապ հաստատել՝ 060 50 06 77 կամ 095 50 06 77 հեռախոսահամարին:

🐄 ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՈՀՄԱՅԻՆ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ (ԽԵԿ) ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ (2025–2029)📍 Վարկի սուբսիդավորում + կ...
21/02/2026

🐄 ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՈՀՄԱՅԻՆ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ (ԽԵԿ) ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ (2025–2029)
📍 Վարկի սուբսիդավորում + կենդանու արժեքի մինչև 40% փոխհատուցում

Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է 2025–2029 թվականների տավարաբուծության զարգացման պետական ծրագիրը, որի նպատակն է՝

✔ Նախիրների համալրում տոհմային բարձրարժեք կենդանիներով
✔ Կաթի արտադրության ծավալների աճ
✔ Միջին կաթնատվության բարձրացում մինչև 4000 կգ
✔ Տնտեսությունների շահութաբերության աճ առնվազն 20%-ով

📊 Ծրագրի հիմնական պայմանները

🔹 1 գլուխ տոհմային ԽԵԿ հաշվարկային արժեք՝ 1 մլն դրամ
🔹 Վարկի տոկոսադրույք՝
– 2% (ՀՀ-ում աճեցված ԽԵԿ)
– 3% (ներկրված ԽԵԿ)
– 0%՝ սահմանամերձ բնակավայրերի տնտեսավարողների, կոոպերատիվների և հատուկ կարգավիճակ ունեցող շահառուների համար

🔹 Փոխհատուցում՝
– 30%՝ մինչև 25 գլուխ
– 40%՝ 25 և ավելի գլխի դեպքում

🔹 Վարկի առավելագույն չափ՝ 300 մլն դրամ
🔹 Մարման ժամկետ՝ մինչև 5 տարի

🟢 Կարևոր տեղեկատվություն ֆերմերների համար

Նախաձեռնությունը արդեն գործնական փուլում է Սյունիքի մարզում՝ համագործակցությամբ «Էլոլա» ՓԲԸ-ի հետ։

Ծրագրից օգտվող ֆերմերները՝
✔ ձեռք բերելով բարձր մթերատվությամբ տոհմային կենդանիներ,
✔ բարձրացնելով կաթի որակը և արտադրության ծավալը,
✔ ձևավորում են կայուն արտադրական հիմք և երկարաժամկետ շուկայական համագործակցություն,

և ստացված բարձրորակ կաթը կարող են իրացնել համագործակցային պայմանագրով՝
➡ «Էլոլա» ՓԲԸ-ին (ELOLA / ԷԼՈԼԱ կաթնամթերք)։

📌 Այս մոդելը միավորում է պետական աջակցությունը, ֆինանսական պլանավորումը և իրացման ապահովվածությունը՝ նվազեցնելով ներդրումային ռիսկերը։

🔎 Ինչ ենք մենք անում որպես խորհրդատու

Մ.Հ. Զադայան խորհրդատվական խումբը տրամադրում է՝

🔹 Անվճար նախնական գնահատում
🔹 Տնտեսության ֆինանսական վերլուծություն
🔹 Պետական ծրագրի համապատասխանության գնահատում
🔹 Վարկային կարողության նախնական հաշվարկ

Իրագործելիության դեպքում գործընթացը իրականացվում է պայմանագրային հիմունքներով՝

✔ Բիզնես պլանի մշակում
✔ Բանկային ֆինանսավորման փաթեթի պատրաստում
✔ Դիմումների և փաստաթղթերի ուղեկցում
✔ Ներդրումային գործընթացի խորհրդատվական աջակցություն

📌 Աջակցում ենք նաև դոնորային դրամաշնորհային ծրագրերի դիմելու դեպքում։

📩 Դիմելու համար

Լրացրե՛ք հարցաշարը՝
🔗 https://forms.gle/LgZQuySWcKTUu8NRA

կամ
📷 Սկանավորե՛ք QR կոդը

Մ.Հ. Զադայան խորհրդատվական խումբ
Գյուղատնտեսական և ներդրումային խորհրդատվություն
📧 [email protected]
Meruzhan Zadayan

Ուրախ լուր R2D Սյունիք ծրագրիցՍյունիքում ստորագրվել են համագործակցության նոր պայմանագրեր 18 բիզնեսների հետ, որոնց զարգաց...
18/02/2026

Ուրախ լուր R2D Սյունիք ծրագրից
Սյունիքում ստորագրվել են համագործակցության նոր պայմանագրեր 18 բիզնեսների հետ, որոնց զարգացմանն աջակցություն կտրամադրվի ծրագրի շրջանակում։

Աջակցություն ստացող ընկերությունները գործում են գյուղմթերքի վերամշակման, արտադրության, ինչպես նաև զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտներում՝ հանդիսանալով Սյունիքի տնտեսության կարևոր շարժիչ ուժը։

Այսպիսի նպատակային միջամտությունները հատկապես արդյունավետ են, երբ ձևավորում են տեղական արժեքային շղթաներ, խթանում աշխատատեղերի ստեղծումը և բարձրացնում տարածաշրջանի տնտեսական դիմակայունությունը։
Կարևոր է, որ ֆինանսական կամ նյութական աջակցությանը զուգահեռ ապահովվի նաև կառավարման, բիզնես պլանավորման, շուկայի ընդլայնման և ներդրումային պատրաստվածության մասնագիտական ուղեկցում՝ ծրագրի երկարաժամկետ և կայուն արդյունքների ապահովման համար։

📎 Մանրամասները՝ այստեղ
https://www.facebook.com/share/p/1AxS4YXkca/

🔹 Մ.Հ. Զադայան խորհրդատվական խումբը պատրաստ է, ըստ անհրաժեշտության, տրամադրել մասնագիտական խորհրդատվություն և աջակցել բիզնես նախագծերի մշակման, ներդրումային առաջարկների պատրաստման և զարգացման ռազմավարությունների ձևավորման գործընթացում։

#թիմԵվրոպա #ԴիմակայունՍյունիք #ՏարածքայինԶարգացում #ԲիզնեսԽորհրդատվություն

Հայաստանի Հանրապետության «Կլիմայի մասին» օրենքի ընդունման վերաբերյալՈւրախ եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունն ը...
17/02/2026

Հայաստանի Հանրապետության «Կլիմայի մասին» օրենքի ընդունման վերաբերյալ

Ուրախ եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունել է իր առաջին համապարփակ «Կլիմայի մասին» օրենքը, որը կարևոր քայլ է ազգային կլիմայական կառավարման համակարգի ամրապնդման ուղղությամբ։
Օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2026 թվականի հունվարի 20-ին և Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2026 թվականի փետրվարի 12-ին։
Նոր օրենքը սահմանում է կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության իրավական հիմքերը՝ համաձայն ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի շրջանակներում Հայաստանի ստանձնած հանձնառությունների։ Այն ներառում է կլիմայական քաղաքականության առանցքային գործիքներ, մասնավորապես՝
- Ազգային մակարդակով սահմանված հանձնառություններ (NDC),
- Ցածր ջերմոցային գազերի արտանետումներով երկարաժամկետ զարգացման ռազմավարություն,
- Հարմարվողականության ազգային ծրագիր,
- Ածխածնի գնագոյացման և ջերմոցային գազերի հաշվառման կարգավորիչ մեխանիզմներ։

Օրենքը նաև ստեղծում է կլիմայական քաղաքականության համակարգված իրականացման ինստիտուցիոնալ հիմքեր, սահմանում է չափումների, հաշվետվողականության և հավաստագրման (MRV) ազգային համակարգը, ինչպես նաև ապահովում է կլիմայական ֆինանսավորման ինտեգրումը հանրային ֆինանսների կառավարման համակարգում։
«Կլիմայի մասին» օրենքի մշակումը իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ՝ կլիմայական քաղաքականության, թափանցիկության և կայուն զարգացման ուղղությամբ Հայաստանի կառավարության հետ համագործակցության շրջանակներում։

Վստահ եմ, որ այս օրենսդրական հիմքը կնպաստի Հայաստանի կլիմայական օրակարգի առավել արդյունավետ և հաշվետու իրականացմանը, ինչպես նաև միջազգային համագործակցության խորացմանը։

https://www.facebook.com/share/p/1AWKgUNf6K/

Հայաստանի Հանրապետությունն ընդունել է իր առաջին համապարփակ «Կլիմայի մասին» օրենքը, որը կարևոր քայլ է երկրի կլիմայական քաղաքականության ամրապնդման ուղղությամբ։ Ազգային ժողովը օրենքն ընդունել է 2026թ. հունվարի 20-ին, իսկ Հանրապետության նախագահը այն ստորագրել է 2026թ. փետրվարի 12-ին։

Նոր օրենքը սահմանում է կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության իրավական շրջանակը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի հանձնառություններին համապատասխան։ Այն ներդնում է կլիմայական քաղաքականության հիմնական բաղադրիչները, այդ թվում՝ Ազգային մակարդակով սահմանված հանձնառություններ, Ցածր ջերմոցային գազերի արտանետումներով երկարաժամկետ զարգացման ռազմավարություն և Հարմարվողականության ազգային ծրագիր, ինչպես նաև կարգավորիչ մեխանիզմներ՝ ածխածնի գնագոյացման և ջերմոցային գազերի հաշվառման ուղղությամբ։

Օրենքը նաև ստեղծում է կլիմայական քաղաքականության համակարգված իրականացման ինստիտուցիոնալ հիմքեր, սահմանում է չափումների, հաշվետվողականության և հավաստագրման ազգային համակարգը և ապահովում է կլիմայական ֆինանսավորման ներառումը հանրային ֆինանսների կառավարման համակարգում։

Կլիմայի մասին օրենքի մշակումը իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ՝ կլիմայական քաղաքականության, թափանցիկության և կայուն զարգացման ուղղությամբ Հայաստանի կառավարության հետ համագործակցության շրջանակներում։

***
The Republic of Armenia has adopted its first comprehensive Law on Climate, marking a major step toward strengthening national climate governance. The National Assembly passed the Law on 20 January 2026, and it was signed by the President of the Republic on 12 February 2026.

The new law establishes the legal framework for climate change mitigation and adaptation, in line with Armenia’s commitments under the UN Framework Convention on Climate Change and the Paris Agreement. It introduces key policy instruments, including Nationally Determined Contributions, a long-term low-emission development strategy, and a National Adaptation Plan, as well as regulatory tools such as carbon pricing mechanisms and greenhouse gas reporting.

The law also creates institutional arrangements for coordinated climate action, establishes a national measurement, reporting, and verification system, and integrates climate finance into the public financial management system.

The preparation of the Climate Law was supported by UNDP as part of its assistance to the Government of Armenia in strengthening climate policy, transparency, and sustainable development.
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia
Climate Change - Armenia

Շատ կարևոր է, որ COP17-ի նախապատրաստական փուլում գյուղատնտեսություն–կենսաբազմազանություն փոխկապակցված օրակարգը քննարկվու...
17/02/2026

Շատ կարևոր է, որ COP17-ի նախապատրաստական փուլում գյուղատնտեսություն–կենսաբազմազանություն փոխկապակցված օրակարգը քննարկվում է FAO-ի հետ գործնական մակարդակում։ Ագրոսննդային համակարգերի դիմակայունությունը, ջրախնայող տեխնոլոգիաների ներդրումը և «խելացի» գյուղատնտեսության զարգացումը կարող են դառնալ ոչ միայն ազգային առաջնահերթություն, այլ նաև միջազգային համագործակցության օրինակ։ Կարևոր կլինի, որ ներկայացվող նախաձեռնությունները ձևակերպվեն հստակ չափելի ցուցանիշներով և ֆինանսավորման գործիքակազմով, որպեսզի COP17-ը դառնա ոչ թե միայն քաղաքական հարթակ, այլ իրական համակարգային փոփոխությունների մեկնակետ։

Շատ կարևոր փուլ է Հայաստանի համար՝ ոչ միայն որպես հյուրընկալող երկիր, այլ նաև որպես գործընթաց առաջնորդող կողմ։ COP17-ի ն...
17/02/2026

Շատ կարևոր փուլ է Հայաստանի համար՝ ոչ միայն որպես հյուրընկալող երկիր, այլ նաև որպես գործընթաց առաջնորդող կողմ։ COP17-ի նախապատրաստական այս փուլում ճիշտ է շեշտադրվում արդյունքահեն մոտեցումը․ 2030 թ․ նպատակների առաջին համապարփակ գնահատումը կարող է դառնալ շրջադարձային պահ՝ քաղաքական հայտարարություններից անցում կատարելու գործնական և չափելի գործողությունների։ Հատկապես կարևոր է ֆինանսավորման կանխատեսելիության, ազգային հաշվետվողականության և բնիկ ու տեղական համայնքների իրական մասնակցության ապահովումը։ Եթե այս երեք բաղադրիչները համադրվեն, Երևանում կայանալիք COP17-ը կարող է դառնալ ոչ միայն խորհրդանշական, այլև համակարգային փոփոխությունների հարթակ։

13/02/2026

2026 թվականի փետրվարի 15-ից վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը ողջ ծավալով։
Ապահովագրական ընկերությունները կայցելեն մարզեր և տեղում կկնքեն պայմանագրեր։

Կառավարությունը ֆերմերների փոխարեն կվճարի ապահովագրավճարի 40%-ից 60%-ը։

📢 Միջազգային գիտաժողով Երևանում՝ FFC37Functional Foods & Bioactive CompoundsFunctional Food Center (FFC, ԱՄՆ) կազմակերպո...
25/01/2026

📢 Միջազգային գիտաժողով Երևանում՝ FFC37
Functional Foods & Bioactive Compounds

Functional Food Center (FFC, ԱՄՆ) կազմակերպությունը, համագործակցությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ, հայտարարում է
37-րդ Միջազգային գիտաժողովը ֆունկցիոնալ սննդի վերաբերյալ (FFC37), որը կանցկացվի`

📅 22–24 հոկտեմբերի, 2026 թ.
📍 Երևան, Հայաստան
🔹 Առկա (in-person) և առցանց մասնակցությամբ
🔹 Հոկտեմբերի 24-ը՝ միայն առցանց ներկայացումներ

🔬 Գիտաժողովի թեման

«Կենսաակտիվ միացություններն ու ֆունկցիոնալ սնունդը՝ հիվանդությունների կանխարգելման և կլինիկական սնուցման մեջ»

Գիտաժողովը միավորում է գիտնականների, բժիշկների, սնուցման և հանրային առողջության մասնագետների՝ քննարկելու ֆունկցիոնալ սննդի և կենսաակտիվ միացությունների դերը՝

-հիվանդությունների կանխարգելման,
-կլինիկական սնուցման,
-հանրային առողջության ռազմավարությունների մեջ։

📝 Սեղմագրերի ներկայացում
📌 Վերջնաժամկետ՝ 30 ապրիլի, 2026 թ.

Մինչև 750 բառ
Times New Roman, 12 pt

Ուղարկել՝ [email protected]
Ընդունված սեղմագրերը կտպագրվեն գիտաժողովի պաշտոնական ժողովածուում

🎤 Ներկայացման ձևաչափեր՝ կարճ, կանոնավոր, հատուկ / keynote
📄 Լիարժեք գիտական հոդվածներ

Բանավոր ներկայացում ունեցողների համար լիարժեք հոդվածի ներկայացումը պարտադիր է։
Ընդունված հոդվածները կքննարկվեն Scopus ինդեքսավորված ամսագրերում՝

-Functional Foods in Health and Disease
-Bioactive Compounds in Health and Disease
-Functional Food Science

📅 Լիարժեք հոդվածների վերջնաժամկետ՝ 30 հունիսի, 2026 թ.
📉 Ընդունված հոդվածների համար՝ 70% զեղչ տպագրական վճարի վրա

📌 Խորհրդատվություն գիտական հոդվածների մշակման հարցերով

🔹 Կազմակերպչական, մասնակցության, գրանցման և կրթաթոշակների հարցերով խնդրում ենք կապ հաստատել ուղիղ Functional Food Center-ի հետ։

🔹 Գիտական սեղմագրերի, լիարժեք հոդվածների մշակման, կառուցվածքի, խմբագրման, միջազգային պահանջներին համապատասխանեցման և հրապարակման ռազմավարության հարցերով կարող եք դիմել նաև մեզ՝
M.H. ZADAYAN CONSULTING GROUP (Մ.Հ. Զադայան խորհրդատվական խումբ)։

Մենք աջակցում ենք՝
-գիտական հոդվածների ձևաչափմանը,
-համահեղինակների աշխատանքի համակարգմանը,
-FFC և այլ միջազգային հրատարակչությունների պահանջներին համապատասխանեցմանը։

📬 Մանրամասների համար՝ գրեք կամ զանգահարեք մեզ։

Address

Yerevan
0097

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37499698869

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when M.H.Zadayan Consulting Group posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to M.H.Zadayan Consulting Group:

Share