D&S Construction Armenia

Call Directions Contact the business

D&S Construction Armenia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from D&S Construction Armenia, Construction Company, Yerevan.

Մեր թիմի տեսլականն է՝ ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան շինություններ` օգտագործելով միայն որակյալ նյութեր, սարքավորումներ և կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ։ Կարճ ժամանակում "D&S Construction" ՍՊԸ-ն հասցրել է վայելել հավատարիմ գործընկերների և շնորհակալ հաճախորդների վստահությունը, ինչն էլ մեր թիմի աշխատանքի հիմնական նպատակն է:

✋🏻 Mane Barseghyan-ը փնտրում է HR Administrative Assistant, ով կմիանա «Դ և Ս»-ի թիմին և կսովորի ամենապահանջված մասնագիտո...
08/10/2026

✋🏻 Mane Barseghyan-ը փնտրում է HR Administrative Assistant, ով կմիանա «Դ և Ս»-ի թիմին և կսովորի ամենապահանջված մասնագիտությունը ամենաժամանակակից ոլորտում։ 👩🏻‍💼✨👷🏻‍♀️

Պարտականություններ 🚩

Աջակցել HR գործընթացների կազմակերպմանն ու համակարգմանը, վարել համապատասխան փաստաթղթեր ✅

Նպաստել Ընկերության կորպորատիվ մշակույթի զարգացմանը՝ աջակցելով տարբեր միջոցառումների կազմակերպմանը ✅

Իրականացնել մուտքային/ելքային փաստաթղթերի մշակում ✅

Վարել մուտքային և ելքային նամակագրություններ ✅

Կազմակերպել և պահպանել փաստաթղթաշրջանառություն ✅

Կազմակերպել և վերահսկել գրասենյակի առօրյա աշխատանքները ✅

Հետևել կուրիերային/առաքման ծառայությունների աշխատանքին՝ համագործակցելով մատակարարների հետ ✅

Կատարել այլ ադմինիստրատիվ հանձնարարություններ ✅

🫡🔎 Պահանջներ

Բարձրագույն կրթություն ☑️

Հայերենի գերազանց իմացություն (գրագետ բանավոր և գրավոր խոսք) ☑️

Համակարգչային գրագիտություն` "MS Office" (Word, Excel, Powerpoint) ծրագրերի, ինչպես նաև Canva հարթակի և ժամանակակից AI գործիքների իմացություն և արդյունավետ կիրառելու հմտություն, էլ․ փոստի (mail/gmail, google chat/calendar, outlook) կառավարելու հմտություններ ☑️

Պատասխանատվության բարձր զգացում, պարտաճանաչություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն ☑️

Հաղորդակցման բարձր հմտություններ և թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն ☑️

Նախաձեռնողականություն և ստեղծագործ մտածողություն ☑️

Կազմակերպչական ունակություններ ☑️

Անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն 🫶🏻

❗️❗️ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎՈՒՄ: ❗️❗️

👌🏻🔥 Մեր ընկերությունն առաջարկում է.

Կայուն աշխատանք հուսալի և զարգացող շինարարական ընկերությունում ✔️

Աշխատանք պրոֆեսիոնալ թիմում ✔️

Աշխատանք, որը հնարավորություն է տալիս սովորել և զարգանալ ամենաարդիական ու դինամիկ ոլորտի ներսում ✔️

Մասնագիտական և կարիերայի աճի հնարավորություն ✔️

📍Ռեզյումեները (CV) խնդրում ենք ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին՝ [email protected], նշելով հաստիքը (օրինակ՝ HR administrative Assistant):

📞 Հեռախոս՝ +374 41 441 431 / (011) 441 442

#ԳՈՐԾԿԱ

Սեպտեմբերի 12-ին լրացավ «Դ և Ս Քոնսթրաքշն» ընկերության հիմնադրման 9-ամյակը։ 🎈🥳Այս առիթով «Դ և Ս»-ի ղեկավարությունն ու ին...
23/09/2026

Սեպտեմբերի 12-ին լրացավ «Դ և Ս Քոնսթրաքշն» ընկերության հիմնադրման 9-ամյակը։ 🎈🥳

Այս առիթով «Դ և Ս»-ի ղեկավարությունն ու ինժեներատեխնիկական անձնակազմը համախմբվեց Հունաստանում՝ Աթենքում՝ միասին հետադարձ հայացք գցելու անցած 9 տարիներին։

Մի քանի օր՝ աշխատանքային առօրյայից դուրս, բայց այն մարդկանց հետ, ում հետ ստեղծում ենք մեր ամենօրյա արդյունքները:

Հանդիպման ընթացքում ամփոփեցինք մեր ճանապարհը, վերհիշեցինք բոլոր կարևոր փուլերը, դժվարություններն ու ձեռքբերումները, որոնք ձևավորել են «Դ և Ս»-ն այս տարիների ընթացքում։

Հանդիպման կարևոր մաս էր նաև մեր թիմի անդամների աշխատանքն ու ներդրումը գնահատելը։ Աշխատակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր՝ տարիների նվիրվածության և հավատարմության, հետևողական ու քրտնաջան աշխատանքի, մասնագիտական զարգացման, նոր գիտելիքներ ձեռք բերելու ձգտման և ընկերության զարգացման գործում ունեցած ներդրման համար։

Մեր թիմում արդեն սովորություն է դարձել ոչ միայն միասին աշխատել, այլ նաև ապրել էմոցիաներ՝ ճանապարհորդել, բացահայտել, ծիծաղել, հիշողություններ հավաքել ու վերադառնալ ավելի միասնական, քան մեկնելուց առաջ էինք։ 💪🏻

Աշխատանքային միջավայրում մենք սովոր ենք իրար ճանաչել պաշտոններով, պատասխանատվություններով, deadline-ներով ու արդյունքներով, իսկ երբ դուրս ենք գալիս այդ միջավայրից, սկսում ենք ճանաչել միմյանց մի փոքր այլ կերպ՝ այնպիսին ինչպիսին մենք կանք իրականում:

Ու հենց այստեղ են ստեղծվում այն կապերը, որոնք հետո վերադառնում են աշխատանքի՝ ավելի հեշտ հաղորդակցությամբ, ավելի մեծ վստահությամբ ու իրար հասկանալու կարողությամբ։

Որովհետև ուժեղ թիմը չի կառուցվում միայն ճիշտ ընտրված մասնագետներով, այն կառուցվում է ճիշտ ձևավորված հարաբերություններով։

Իսկ մեր ընկերության ամենամեծ արժեքը ոչ թե այն է, ինչ մենք կառուցում ենք, այլ այն թիմը, որով կառուցում ենք։ 👷🏻‍♀️💚👷🏻‍♂️🫰🏻💛

Շնորհակալ ենք մեր բոլոր աշխատակիցներին՝ այս ճանապարհն անցնելու, միասին զարգանալու և «Դ և Ս»-ի պատմությունը շարունակելու համար։

«Դ և Ս Քոնսթրաքշն»,
ամեն ինչ դեռ առջևում է։ 💪🏻✌🏻

Մենք կշարունակենք կառուցել, շենացնել ու մեր աշխատանքով կերտել այն Հայաստանը, որտեղ ուզում ենք ապրել և արարել: ❤️💙🧡Շնորհա...
21/09/2026

Մենք կշարունակենք կառուցել, շենացնել ու մեր աշխատանքով կերտել այն Հայաստանը, որտեղ ուզում ենք ապրել և արարել: ❤️💙🧡

Շնորհավոր Անկախության տոնդ, Հայաստան։ 🇦🇲🕊️

«Դ և Ս Քոնսթրաքշն» ՍՊ Ընկերությունն աշխատանքի է հրավիրում պրոֆեսիոնալ շինարարական տեղամասերի ղեկավարների, աշխղեկների, որ...
04/07/2026

«Դ և Ս Քոնսթրաքշն» ՍՊ Ընկերությունն աշխատանքի է հրավիրում պրոֆեսիոնալ շինարարական տեղամասերի ղեկավարների, աշխղեկների, որոնք պատասխանատու կլինեն բարձրահարկ շենքի շինարարական բնույթի աշխատանքների և աշխատակիցների անմիջական վերահսկման և պրոֆեսիոնալ համակարգման համար:

🔶Պարտականություններ

Շինարարական աշխատանքները կատարել համաձայն նախագծերի, ✅
Վերահսկել և կազմակերպել շինարարական աշխատանքների ամբողջ ընթացքը,✅
Համակարգել շինհրապարակի աշխատանքը,✅
Հետևել որպեսզի շինարարական աշխատանքները կատարվեն սահմանված ժամկետներում,✅
Հետևել շինարարական անձնակազմի աշխատանքի և տեխնիկական անվտանգության նորմերի պահպանմանը,✅
Համեմատել փաստացի կատարված շինարարական աշխատանքները կատարողական ակտերում նշված աշխատանքների հետ,✅
Կազմել անհրաժեշտ նյութերի պահանջագիր, ✅ ներկայացնել գնումների և մատակարարման բաժին ✅
Պաշտոնից բխող այլ հանձնարարականների կատարում ✅

🔷 Պահանջներ

Բարձրագույն շինարարական կրթություն,
Մասնագիտական աշխատանքային փորձ բարձրահարկ շինությունների շինարարության ոլորտում, ✅
MS Word, MS Excel, AutoCAD ծրագրերի իմացություն,✅
Պատասխանատվության բարձր զգացում,✅
Պլանավորման ունակություն և ժամանակացույցով աշխատելու փորձ,✅
Մարդկանց կոորդինացնելու և կառավարելու ունակություն,✅

Ռեզյումեները (CV) խնդրում ենք ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին՝ [email protected]՝ նշելով հաստիքը (օրինակ՝ «Տեղամասի ղեկավար»):

Հեռախոսահամարներ՝

☎️ Հեռ․ 011441442

📱 Բջջ․ +37441441431

#ԳՈՐԾԿԱ

Փնտրում ենք մեր ♥️-ի Ադմինին՝ մեր մեծ ու պրոֆեսիոնալ թիմին միանալու, ինչպես նաև Երևան քաղաքի շինարարական մեգա նախագծերից...
01/07/2026

Փնտրում ենք մեր ♥️-ի Ադմինին՝ մեր մեծ ու պրոֆեսիոնալ թիմին միանալու, ինչպես նաև Երևան քաղաքի շինարարական մեգա նախագծերից մեկում ադմինիստրատիվ գրասենյակային աշխատանքներ իրականացնելու համար։ 🏙️👩🏻‍💼📊

🔵Պարտականություններ

Կազմակերպել և վերահսկել գրասենյակի առօրյա աշխատանքները✔️
Իրականացնել մուտքային/ելքային փաստաթղթերի մշակում (սկանավորում, պատճենահանում, դասավորում, ուղարկում)✔️
Վարել մուտքային և ելքային նամակագրություն✔️
Կազմակերպել և պահպանել փաստաթղթաշրջանառություն✔️
Համակարգել գրասենյակային գործընթացներ և կուրիերային / առաքման ծառայություններ✔️
Համագործակցել մատակարարների հետ✔️
Կազմակերպել հանդիպումներ, մշակել օրակարգեր, ինչպես նաև աջակցել ներքին միջոցառումների կազմակերպմանը✔️
Աջակցել բաժինների ղեկավարներին և ղեկավարությանը վարչական հարցերում✔️
Կատարել այլ ադմինիստրատիվ հանձնարարություններ✔️


🔵Պահանջներ

Բարձրագույն կրթություն✔️
Աշխատանքային փորձ✔️
Հայերենի գերազանց իմացություն✔️
Ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն✔️
MS Office ծրագրերի լավ իմացություն✔️
Կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում✔️


🔹Մենք առաջարկում ենք

Կայուն աշխատանք հուսալի և զարգացող շինարարական ընկերությունում,✔️
Աշխատանք ընտանեկան և պրոֆեսիոնալ թիմում,✔️
Աշխատանք, որը հնարավորություն է տալիս սովորել և զարգանալ ամենաարդիական ու դինամիկ ոլորտի ներսում,✔️
Մասնագիտական և կարիերայի աճի հնարավորություն✔️

Ռեզյումեները (CV) խնդրում ենք ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին՝ [email protected]՝ նշելով հաստիքը (օրինակ՝ «Ադմինիստրատիվ աշխատակից»):

Հեռախոսահամարներ՝

☎️ Հեռ․ 011441442

📱 Բջջ․ +37441441431

#ԳՈՐԾԿԱ

Ծանոթացե՛ք, Հրանտն է՝«Դ և Ս Քոնսթրաքշն»-ի շտապօգնությունը, 😄🚑 իսկ եթե ավելի լուրջ՝ տրանսպորտային միջոցների ղեկավարը և մե...
29/05/2026

Ծանոթացե՛ք, Հրանտն է՝

«Դ և Ս Քոնսթրաքշն»-ի շտապօգնությունը, 😄🚑 իսկ եթե ավելի լուրջ՝ տրանսպորտային միջոցների ղեկավարը և մեր ամենազբաղված աշխատակիցը։🚜🏗️

Եթե որևէ պահի որոշեք զանգահարել, վստահ եղեք՝ նա այդ ընթացքում արդեն իսկ մի քանի հրատապ հարց է կարգավորում։

Այս նկարն էլ, ի դեպ, հասցրինք անել հերթական աշխատանքային զանգի ընթացքում։
Ուստի փոքրիկ խնդրանք՝ եթե հնարավոր է, 5 րոպե մի՛ զանգահարեք, գոնե մեկ գործնական նկար կարողանանք ստանալ: 🤭

Մայիսի 28-ը մեր պատմության հաղթանակի, անկախության և ազգային ոգու խորհրդանիշն է։✊🏼Այս օրը հիշեցնում է, որ ամուր պետությու...
28/05/2026

Մայիսի 28-ը մեր պատմության հաղթանակի, անկախության և ազգային ոգու խորհրդանիշն է։✊🏼

Այս օրը հիշեցնում է, որ ամուր պետությունը կառուցվում է միասնականությամբ, պատասխանատվությամբ և ստեղծարար աշխատանքով։🏗️

Եվ մենք էլ մեր ամենօրյա աշխատանքով շարունակում ենք կառուցել անվտանգ, կայուն և զարգացող վաղվա Հայաստանը։🇦🇲

Շնորհավորում ենք Հանրապետության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն, ուժ և նոր ձեռքբերումներ մեր երկրին ու ժողովրդին։

Եկեք ծանոթանանք 👷🏼⬇️Արթուրն է՝ «Դ և Ս Քոնսթրաքշն»-ի փորձառու և պատասխանատու աշխղեկներից մեկը, որն այսօր ղեկավարում է «Ար...
26/05/2026

Եկեք ծանոթանանք 👷🏼⬇️

Արթուրն է՝ «Դ և Ս Քոնսթրաքշն»-ի փորձառու և պատասխանատու աշխղեկներից մեկը, որն այսօր ղեկավարում է «Արշակունյաց» բնակելի համալիրի շինարարական աշխատանքները։ 🏗️

Մեր մեծ ընտանիքին միացել է 2020 թվականից։ 🏡

Մասնագիտական գործունեության ընթացքում մասնակցել է Երևանի տարբեր կամրջաշինական նախագծերի և կարևոր շինարարական աշխատանքների իրականացմանը։

Իր ճանապարհը «Դ և Ս Քոնսթրաքշն»-ում սկսել է որպես «Լույսեր» բնակելի համալիրի շինհրապարակի աշխատանքների ղեկավար, իսկ այսօր նա «Արշակունյաց» բնակելի համալիրում իր պատասխանատու աշխատանքով նպաստում է շինարարության որակյալ ընթացքին:👷🏼‍♂️

#ուժեղթիմամուրհիմք

Address

Yerevan
0053

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37411441442

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when D&S Construction Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to D&S Construction Armenia:

Shortcuts

Share