ASHG PLAST

ASHG PLAST 👌Առաջարկում ենք ԱՆԺԱՄԿԵՏ երաշխիք Ավելի քան 12 տարի շուկայում լինելով

06/06/2025
06/06/2025
06/06/2025

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԱՐԹՈՒՐԻ
Ծնվել է1994 թվականի մարտի 3-ին Մարտակերտ շրջանի գյուղ Վարնկաթաղում։ Սովորել է Ակնաբերդ գյուղի միջնակարգ դպրոցում։
2012թվականին զորակոչվել է բանակ, ծառայել Ասկերանի զորամասում։
Ծառայությունից հետո անցել է պայմանագրային ծառայության։
Մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին և 44 օրյա պատերազմներին։ 2016 թվականին ստացել է ավագ սերժանտի կոչում, եղել է ջոկի հրամանատար։
2021թվականին ավարտել է Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանը նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն բաժինը։
Ծառայել է Հաթերքի զորամասում։
Ջոհվել է 2023թվակամկ սեպտեմբերի 20-ին Հաթերքի 544-րդ դիրքում։
Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճան մեդալով։
Հանգչում է Եռաբլուրում։

06/06/2025

Հանճարեղ հայի՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է
—————————

Մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքումը…
Կամ հայոց քաղաքակրթության վկայականը

«Կարեւոր չէ, թե ինչպես կտատանվեմ տարբեր լեզուների միջեւ. ես մնում եմ հայ, բայց՝ եվրոպացի հայ, ոչ ասիացի հայ: Ուրիշ հայ կոմպոզիտորների հետ մենք կստիպենք Եվրոպային եւ աշխարհին լսելու մեր երաժշտությունը: Եվ երբ նրանք լսում են մեր երաժշտությունը, մարդիկ վստահորեն ասում են. «Պատմե՛ք մեզ այդ ժողովրդի մասին, ցու՛յց տվեք երկիրը, որ այդպիսի արվեստ է ստեղծում…»:

Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վրաց մայրաքաղաքին մերձակա Քոջորիում հանգրվանած գիրք կազմող Եղիայի հարկի տակ աչքերը բացած համաշխարհային երաժշտության դասականը միայն տասնինը տարեկանում էր ծանոթանալու նոտաներին, իսկ մինչ ա՞յդ. 1913-ին ընդունվել է Թիֆլիսի «Կոմերցիայի դպրոց»՝ հոգու խրքում, սակայն, փայփայելով երաժշտությունը, ինքնուրույն փողային գործիքներ նվագել է սովորել, ապա ընդունվել փողային նվագախումբ: 1915-ին, երբ թուրք բորենիական ոհմակը հայ բնօրրանում սկսել էր հոշոտել արեւմտահայությանը, Խաչատրյանների ահաբեկված ընտանիքը, թողնելով ողջ ունեցվածքը, գաղթում է Եկատերինոգրադ (Կրասնոդար), որտեղ ապրում էր նրանց ավագ որդին: Բարեբախտաբար, ենիչերական զորքերը չեն ներխուժում Թիֆլիս, եւ նրանք տուն են վերադառնում: 1921-ին Սուրեն եղբայրը 18-ամյա Արամին տանում է Մոսկվա, որտեղ էլ շողարձակելու էր նա տաղանդը: Ընդունվում է Գնեսինի երաժշտական քոլեջը՝ նոր-նոր ծանոթանալով երաժշտության այբուբենին: Շնորհիվ բարեբեր միջավայրի, շուտով բացահայտում է իր երաժշտական տաղանդը: Գնեսինն առաջարկում է իր սանին հաճախել կոմպոզիտորական վարպետության դասերի, որից հետո նրա առջեւ դռներն էր բացելու Մոսկվայի կոնսերվատորիան: Փայլուն գնահատականներով ուսումնառության եւ իր առաջին խոշոր ստեղծագործության՝ «Առաջին սիմֆոնիայի» ավարտ: Այդ ժամանակահատվածում գրում է երաժշտություն նաեւ թատրոնի համար՝ «Վալենսիական այրի» շարքը եւ աշխարհահռչակ «Դիմակահանդես»-ը, ինչպես նաեւ «Դաշնամուրի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը:

1939-ին կոմպոզիտորը ստեղծում է իր առաջին բալետը, որն ի սկզբանե կոչում է «Ուրախություն»: Հետագայում այն վերանայելու էր եւ վերանվանելու…«Գայանե»:

Հանճարեղ երաժշտի կյանքում ստեղծագործական առատ հունձքի ժամանակներ էին՝ երաժշտություն դրամատիկ ներկայացումների ու ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտություն, «Ջութակի համերգ»-ը, «Երկրորդ սիմֆոնիան», «Թավջութակի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը, «Երրորդ սիմֆոնիան», «Պոետիկ սիմֆոնիան»: Երաժշտական աշխարհում սկսվել է խաչատրյանական երաժշտության հաղթարշավի ժամանակաշրջանը՝ համերգային շրջագայություններ խարհրդային անծայրածիր երկրի տարածքով մեկ՝ Լենինգրադ, Կիեւ, Երեւան, Թբիլիսի, Սոչի, Խարկով: 1950-ին՝ Հռոմ, որը դառնում է Արամ Խաչատրյանի համաշխարհային շրջագայության առաջին քաղաքը: Այնուհետեւ հաղթարշավներ բոլոր մայրցամաքների 42 երկրներում, հանդիպումներ մշակույթի աշխարհահռչակ բազում դեմքերի հետ՝ Սիբելիուս, Հեմինգուեյ, Չապլին, Դալի, այլք…

Մեծահամբավ կոմպոզիտորը 50-ականներից սկսում է զբաղվել նաեւ մանկավարժությամբ՝ դասավանդում է իր ուսանած կրթօջախներում՝ Գնեսինի ինստիտուտում, Մոսկվայի կոնսերվատորիայում: Հետագայում նրա հայ, ռուս եւ այլազգի ուսանողներից շատերը անվանի արվեստագետներ էին դառնալու, երախտագիտությամբ ու հպարտանալով էին տալու իրենց մեծանուն ուսուցչի անունը:

1956-ին բեմադրվում է աշխարհի բեմերի զարդը դարձած «Սպարտակ» բալետը, որի առիթով է, գուցեեւ, ազատության հանրահայտ մարտիկ Էռնեստո Չե Գեւարայի հիացական խոսքը. «Արամ Խաչատրյանի երաժշտությունն անմահ է: Դրանում հայ ժողովրդի ոգին է՝ պայքարի եւ հաղթանակի ոգին…»:

Տեղին է վերհիշել երաժշտության դասականներից մեկ-երկուսի մեծարանքի խոսքերը նույնպես: «Երբ խորհում ես Խաչատրյանի մշակութային մեծության շուրջ, հասկանում ես, որ արմատները նրա նկարչական տաղանդի, ազգային պատկանելության, նորարարական մտքի եւ միեւնույն ժամանակ դասական ավանդույթներին հավատարիմ մնալու յուրահատուկ համադրության մեջ են».- այսպես է բնութագրել ռուս հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար Դմիտրի Շոստակովիչը: Իսկ բալետմայստեր եւ պարուսույց Յուրի Գրիգորովիչը գրել է. «Խաչատրյանը երեւան բերեց էներգիայով, խառնվածքով, հզորությամբ, ռիթմերի բազմազանությամբ, գույների առատությամբ լի նոր հնչյուններ, որոնք բնորոշ էին իր տաղանդին: Երաժշտության մեջ նա պահպանել է հարավի ամբողջ ջերմությունը: Խաչատրյանի գործերը զարմանալիորեն բալետային են եւ շուտ են մերվում պարին: Դրանք կայծակնային արագությամբ նորանոր պլաստիկ շարժումներ ու կերպարներ են ստեղծում, հուշում ու ներշնչում: Նման ձիրք քչերն ունեն, ոչ բոլորն են կարողանում, այսպես կոչված, պլաստիկ երաժշտություն ստեղծել…»: Ունկնդրենք նաեւ համաշխարհային ճանաչման ջութակահար Դավիթ Օսյտրախին. «Արտասահմանում մեծ ճանաչման համար պարտական եմ Արամ Խաչատրյանին ու նրա Ջութակի կոնցերտին: Այդ ստեղծագործությամբ ինձ ջերմ ու գրկաբաց ընդունում էին անգամ այնտեղ, որտեղ նախկինում բախտ չէի ունեցել ելույթ ունենալ…»:

Ինչպես Մարտիրոս Սարյանի կախարդական վրձնով, այնպես էլ խաչատրյանական տիեզերահունչ երաժշտության շնորհիվ քաղաքակիրթ մարդկությունը գորովալից հայացքով նայեց աշխարհի քաղաքական քարտեզում գրեթե աննշմարելի Հայաստան երկրին: Այս տեսանկյունից առավել քան հնչեղ է Համո Սահյան բանաստեղծի մարգարեական դիտարկումը. «Արամ Խաչատրյանը դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում, դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու խորհրդանիշ. դարձել է մեր քաղաքակրթության վկայականը…»:

Ամեն ինչ ասված է՝ ի հեճուկս բարբարոսների:


Հակոբ ՍՐԱՊՅԱՆ
Աղբյուրը՝«Հայաստանի հանրապետություն» օրաթերթ, հունիսի 7, 2022 թ.

06/06/2025

�Կահույք` անմիջապես արտադրողից
ԱՄԵՆԱՄԱՏՉԵԼԻ արժեքնե�

06/06/2025
06/06/2025
06/06/2025

Address

Dro22/2
Yerevan
0069

Telephone

+37491269020

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ASHG PLAST posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share