01/06/2026
Սյունիքի Որոտանի կիրճը եզակի վայրերից է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում։ Այն անաղարտ պատմամշակութային և բնական լանդշաֆտ է, որտեղ պահպանվել է մեր ժամանակների համար հազվագյուտ միջավայրային ամբողջականությունը՝ Տաթևի վանական համալիրը, նրա անապատական (մենաստանային) համակարգը, յոթ միջնադարյան բնակատեղիները, քսաներկու եկեղեցիները, հնագույն արահետներն ու ճանապարհները, գյուղատնտեսական և անասնապահական լանդշաֆտը՝ դարավանդային այգիներով ու արոտավայրերով։ Այս բաղադրիչները, որոնք ձևավորվել են դարերի ընթացքում, մինչ այսօր պահպանել են իրենց իսկականությունն ու անաղարտությունը մասնավորապես այն պատճառով, որ տարածաշրջանը դուրս է մնացել XX դարի երկրորդ կեսի ինտենսիվ յուրացման գործընթացներից։
Մենք ներկայացնում ենք մասնագետների միավորում՝ մշակութային ժառանգության պահպանման, ճարտարապետության, հնագիտության, պատմության, սոցիոլոգիայի, ազգագրության, տարածական պլանավորման և ռազմավարական զարգացման ոլորտներից, ինչպես նաև գործընկեր կազմակերպություններ և հիմնադրամներ, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանում և դրա սահմաններից դուրս։ 2022 թ․ սկսած մեր թիմը համակարգային աշխատանքներ է իրականացնում Որոտանի կիրճի համալիրի ուսումնասիրության և վերարժևորման ուղղությամբ։ Կատարվել են դաշտային հետազոտություններ, օդային նկարահանումներ, չափագրումներ, կազմվել են բնակավայրերի հատակագծեր, ուսումնասիրվել են պատմական ուղիներն ու ավանդական հողօգտագործման ձևերը։
✨🎓Մայիսի 16-ին ավարտվեց ReSchool-ի 2025–2026 ուս. տարվա ծրագիրը Հայաստանում:
Ծրագրի ընթացքում ուսումնասիրվել է Հին Շինուհայր գյուղը՝ Որոտանի կիրճի հայտնի պատմական բնակավայրը, և մշակել են ժառանգության պահպանության վերաարժևորման նախագիծ:
Նախագծի ներկայացման ավարտին ստորագրվեց հուշագիր Տաթևի Համայնքապետարան Tatev Municipality ղեկավար Սամվել Լալայանի և ՌԵ-Դպրոցի ReSchool / Armeniaa) ղեկավար Նարինե Տյուտչևայի միջև:
🏛️ ReSchool/Armenia-ի, Ֆրանսիայի (École de Chaillot) և NUACA-ի համատեղ նախագիծ է:
#ՌԵԴպրոց #Սյունիք #Հայաստան #ժառանգություն #Տաթև
Մոտակա գործնական խնդիրը տարածքի կառավարման և վերարժևորման ծրագրի նախագծի (master plan) մշակումն է։ Դա լինելու է ոչ թե վերացական փաստաթուղթ, այլ փուլային, ռեսուրսային հիմնավորմամբ և իրատեսական գործողությունների ծրագիր։