30/01/2026
Սույն թվականի հունվարի 15-ից 22-ը ընկերության հիմնադիր նախագահ՝ Գագիկ Գալստյանը և տնօրեն Աիդա Խաչատուրյանը, Երուսաղեմի հայոց Պատրիարք Տ.Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկեանի հատուկ հրավերով գտնվում էին Իսրայել պետությունում, հեռուստածրագրի համատեղ նախաձեռնությամբ մասնակցելու Սուրբ Ծննդյան արարողությանը Ավետյաց երկրում:
Հունվարի 20-ին Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Հելեն և Էդուարդ Մարտիկյան թանգարանում, Ամենապատիվ Տեր Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի բարձր ներկայությամբ կայացած պաշտոնական հանդիպմանը Գագիկ Գալստյանը, որպես խորը գնահատանքի նշան երկարամյա բեղմնավոր գործունեության, հայ ժողովրդի զարգացման գործում ունեցած արժեքավոր ներդրման, բարեգործության և հասարակությանը մատուցած ակնառու ծառայության համար, պարգևատրվեց Երուսաղեմի Հայոց Պատրարքության Սուրբ Հակոբ Գլխադիրի շքանշանով: