31/10/2025
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի կեսերին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն հրավերով մասնակցեցինք GITEX Global առաջադեմ տեխնոլոգիաների էքսպոյին, որն այս անգամ անց էր կացվում ԱՄԷ֊ում։
Ի թիվս այլ Հայաստանում պլանավորվող մասշտաբային ներդրումային ծրագրերի, Հայաստանի տաղավարից ներկայացրեցինք մեր ընկերության կողմից մշակված «Սփիդ Փարկ Արմենիա» բարձր տեխնոլոգիական ավտոմրցուղու ենթակառուցվածքային ծրագիրը։
Նախարարության պրոֆեսիոնալ աշխատակիցների և հանձինս փոխնախարար Ruben Simonyan -ի շնորհիվ ունեցանք բազմաթիվ գործնական հանդիպումներ ու քննարկումներ, որոնց արդյունքները, հուսանք, մոտ ապագայում կվերածվեն շոշափելի համագործակցության։
Աշխատանքային օրերից մեկը ներկայացնող այս կարճ հոլովակն էլ, կարծում ենք, շատ լավ փոխանցում է էքսպոյի ռիթմն ու միջավայրը։