07/09/2026
☀️ Երևանն ավելի արևային ու էներգաարդյունավետ է դառնում։
Շարունակում ենք ներկայացնել Երևանի էներգաարդյունավետության և ջերմային վերանորոգման ծրագրի շրջանակում մեր իրականացրած նախագծերը։
Այս անգամ արևային էներգիան հասել է Բագրատունյաց բժշկական կենտրոն 🏥☀️
Կենտրոնում տեղադրել ենք 17 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, որը հնարավորություն կտա՝
⚡ արտադրել սեփական մաքուր էլեկտրաէներգիան
💰 նվազեցնել և ավելի արդյունավետ կառավարել էլեկտրաէներգիայի ծախսերը
🌱 նվազեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը
🏙️ նպաստել Երևանի ավելի կայուն և էներգաարդյունավետ ենթակառուցվածքների զարգացմանը։
Ծրագիրն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի համաֆինանսավորմամբ։
Մեզ համար յուրաքանչյուր նման նախագիծ պարզապես հերթական արևային կայանը չէ։ Դա ներդրում է ավելի արդյունավետ, ժամանակակից և կայուն Երևանի ապագայի մեջ։ ☀️💚
Ստեղծե՛ք Ձեր արևոտ ապագան մեզ հետ։ ☀️
📲 +374 96 44 49 00