ArdX Architects

ArdX Architects Architecture | Interior Design | Construction
Ճարտարապետություն|Ինտերիեր դիզայն|Շինարարություն
Պատվերների համար՝ 📞 +374 77 17 67 78 | 📩 DM

Այս առանձնատան նախագիծը տեղակայված է թեք ռելիեֆ ունեցող հողատարածքում։ Սա երկու տուն է, որոնք բաժանվում են մեկ պատով և ե...
23/02/2026

Այս առանձնատան նախագիծը տեղակայված է թեք ռելիեֆ ունեցող հողատարածքում։ Սա երկու տուն է, որոնք բաժանվում են մեկ պատով և երկու տարբեր մուտքերով, (Հոր և տղայի) և այս երկու կենցաղները հանդիպում և միավորվում են մեկ կետում՝ բակում ։ Կարևոր նախապայման էր ունենալ տեսարան դեպի Արարատը ահա տեղադրության հիմնական տրամաբանությունը և մեծ լողավազան ունենալը։ Տարածքը բաժանված է երեք հիմնական գոտիների՝ առանձնատուն, բակային հատված, որտեղ լողավազանն է և դրանք պարագծող կանաչ գոտի։ Ծավալատարածական հորինվածքը պարզ և հստակ՝ սպիտակ ուղղանկյուն ծավալ, որի վրա բացվածքները ձևավորվել են գործառնական պահանջներից ելնելով։ Կարմիր էլեմենտը շեշտում է այն ուղղությունը, որի ուղղությամբ նայելով կտեսնենք՝ Արարատը։
Ներքևում վիտրաժային բացվածքները թեթևություն և ազատություն են հաղորդում տանը։
#նախագիծ
Ճարտարապետ՝ Անդրանիկ Երեմյան( )
Վիզուալիզացիա՝ Աղունիկ Տեր-Ստեփանյան

Երբեմն ամենահետաքրքիր մարտահրավերները ծնվում են սահմանափակումներից։ Այս նախագիծը ապացույց է, որ սեփական հարմարավետ տուն ...
24/01/2026

Երբեմն ամենահետաքրքիր մարտահրավերները ծնվում են սահմանափակումներից։ Այս նախագիծը ապացույց է, որ սեփական հարմարավետ տուն ունենալու համար պետք չեն հեկտարներ, այլ պետք է ճիշտ և խելացի նախագծում։
Ի՞նչ ստացվեց, երբ միավորեցինք մինիմալիզմն ու ֆունկցիոնալությունը.
- 120 քմ կատարյալ տարածք. Ոչ մի ավելորդ մետր, միայն այն, ինչ պետք է հարմարավետ կյանքի համար։
- Մետաղական կարկաս. Ժամանակակից լուծում, որն ապահովում է կառուցման արագություն, ամրություն և թեթևություն։
- Նյութերի յուրահատուկ խաղ. Մետաղի սառնությունը, փայտի ջերմությունը և տեքստուրաների համադրությունը ստեղծում են էքստերյեր, որը տարբերվում է ու թարմություն հաղորդում միջավայրին։
Մենք օպտիմալացրել ենք յուրաքանչյուր անկյունը, որպեսզի անգամ փոքր բակում տունը «շնչի», իսկ բնակիչներն ունենան և՛ հարմարավետ կայանատեղի, և՛ գողտրիկ հանգստի գոտի։

Առանց գրագետ նախագծի՝ դուք ռիսկի եք դիմում վճարել 20-30% ավելի թանկ՝ անվերջանալի «քանդել-սարքել»-ների պատճառով:💡 ArdX Ar...
05/01/2026

Առանց գրագետ նախագծի՝ դուք ռիսկի եք դիմում վճարել 20-30% ավելի թանկ՝ անվերջանալի «քանդել-սարքել»-ների պատճառով:
💡 ArdX Architects-ի հետ դուք ստանում եք ոչ միայն գեղեցիկ դիզայն, այլև հստակ ճանապարհային քարտեզ, որը բացառում է թանկարժեք սխալները:
Խնայեք ձեր բյուջեն խելացի նախագծմամբ:
📞 Կապ հաստատեք մեզ հետ՝ 077-17-67-78

Առանց գրագետ նախագծի՝ դուք ռիսկի եք դիմում վճարել 20-30% ավելի թանկ՝ անվերջանալի «քանդել-սարքել»-ների պատճառով:Մեզ հետ դ...
04/01/2026

Առանց գրագետ նախագծի՝ դուք ռիսկի եք դիմում վճարել 20-30% ավելի թանկ՝ անվերջանալի «քանդել-սարքել»-ների պատճառով:
Մեզ հետ դուք ստանում եք ոչ միայն գեղեցիկ դիզայն, այլև հստակ ճանապարհային քարտեզ, որը բացառում է թանկարժեք սխալները:
Խնայեք ձեր բյուջեն խելացի նախագծմամբ:
📞 Կապ հաստատեք մեզ հետ՝ 077-17-67-78

28/12/2025

«Ճարտարապետությունը պարզապես շենք կառուցելը չէ, այլ այն, թե ինչպես ենք մենք ապրում»։
— Դեյվիդ Չիպերֆիլդ
“Architecture is not just about building; it’s about the way we live.”
— David Chipperfield
#շինարարություն #ճարտարապետություն #տուն

Մաս 2. Այս վերակառուցման փուլում կարևոր էր ստեղծել հստակ նավիգացիոն տրամաբանություն՝ այնպես, որ այցելուն հեշտորեն ընթանա...
01/12/2025

Մաս 2.
Այս վերակառուցման փուլում կարևոր էր ստեղծել հստակ նավիգացիոն տրամաբանություն՝ այնպես, որ այցելուն հեշտորեն ընթանար տարածքով և ուշադրությունը հավասարաչափ բաշխվեր ամբողջ սրահի վրա։ Տարածքը ձևավորվեց որպես շարունակական, աչքին հաճո միջավայր, որտեղ լուսավորությունն ու էստետիկան աշխատում են միասին՝ ընդգծելով յուրաքանչյուր դետալ։

Քանի որ սա ծաղկի սրահ է, որտեղ նաև վաճառվելու են հուշանվերներ և աքսեսուարներ, մեր նպատակը միաժամանակ կարգավորված և բազմաֆունկցիոնալ տարածք ստանալն էր․ մի վայր, որտեղ ամեն ինչ ունի իր տեղը, իսկ այցելուն հեշտությամբ աչքի է անցկացնում ամբողջ տեսականին՝ առանց որևէ հատված աչքի առաջից կորցնելու.
Երկրորդ սրահը դիտավորյալ թողեցի անավարտ․ տիրոջ համար բաց թողնված տարածք, որտեղ նա կարող է իր ձեռագիրը դնել՝ արդեն պատրաստված պլանավորման տրամաբանության շրջանակում։ Այդ հատվածը կավարտվի հաջորդ փուլում՝ համատեղ քննարկումների արդյունքում։
Հեղինակ ճարտարապետ-Անդրանիկ Երեմյան։

Այս տունը միայն վերակառուցում չէ։Սա փոքր ճարտարապետական քայլ է, որը փոխում է շրջակայքը։Երբ դու մեկ տան ճակատը բացում ես ...
30/11/2025

Այս տունը միայն վերակառուցում չէ։
Սա փոքր ճարտարապետական քայլ է, որը փոխում է շրջակայքը։
Երբ դու մեկ տան ճակատը բացում ես դեպի փողոց, երբ նախկին փակ տարածքը նվիրում ես քաղաքին՝ ստեղծվում է նոր հարաբերություն մարդու և միջավայրի միջև։

Այս միջամտությունը նպատակ ուներ ոչ թե ձևափոխել, այլ վերաիմաստավորել.
պահպանել բնօրինակը, բայց տալ նրան նոր կյանք։
Քարը մնաց՝ որպես հիշողություն,
համաչափությունները՝ որպես հարգանք,
իսկ բացվածքները՝ որպես ազատություն։

Ճարտարապետությունը մարզերում կարող է փոխել ոչ միայն տների տեսքը, այլև մարդկանց ընկալումը քաղաքի մասին։
Երբ ձևը ենթարկվում է բովանդակությանը, քաղաքը սկսում է շնչել։

Հեղինակ ճարտարապետ-Անդրանիկ Երեմյան.

Modern minimalism meets vibrant neighborhood living.          #ճարտարապետություն  #տուն   Հեղինակ՝ Անդրանիկ Երեմյան.
29/11/2025

Modern minimalism meets vibrant neighborhood living. #ճարտարապետություն #տուն Հեղինակ՝ Անդրանիկ Երեմյան.

Արմավիրի կենտրոնական հրապարակին հարող տարածքում նախատեսված էր շինարարական գրասենյակի նախագիծ։ Տարածքի համար սահմանված էի...
01/10/2025

Արմավիրի կենտրոնական հրապարակին հարող տարածքում նախատեսված էր շինարարական գրասենյակի նախագիծ։ Տարածքի համար սահմանված էին մի շարք հստակ նորմատիվ սահմանափակումներ՝ օգտագործվող նյութի (կարմիր տուֆ), պատուհանների բարձրության, նիշերի, պարապետի նշիչների և այլ տարրերի մասով։ Այս սահմանափակումները ձևավորել էին ճակատային համաչափություն ունեցող շինությունների շարունակական շարք, որոնք միասին ընկալվում էին որպես միավորող համախումբ։

Նախագծվող շենքը նախատեսված էր այս համախմբի եզրափակիչ կետում՝ անկյունային հողամասում, որն ընդգրկում է երկու խաչվող փողոցների տեսադաշտը։ Այս հանգամանքը շենքին տալիս էր ոչ միայն եզրափակիչ, այլև ընդգծված տեսանելիության դեր՝ դառնալով ամբողջ շարքի ընդգծված ակցենտ։

Կազմակերպելով ճակատային հորինվածքը՝ առաջնային նպատակն էր ստեղծել կերպարային և տրամաբանական ամբողջություն, որը կշարունակի ընդհանուր համախմբի հստակ գիծը, բայց միևնույն ժամանակ կունենա ինքնուրույն արտահայտչականություն։ Հատկանշական է, որ շենքն ուներ նաև հետնամասային ճակատ, ինչի պատճառով այն դիտվում էր ոչ միայն որպես շարքի մաս, այլ նաև որպես ինքնուրույն հորինվածք։ Այս պատճառով որոշվեց հետնամասային ճակատին տալ այլընտրանքային մոտեցում՝ այն դարձնելով նորարարական շերտ, որը խորհրդանշում է ժամանակակից ճարտարապետության բացակայող ներկայությունը Արմավիրի կառուցապատման միջավայրում։

Այսպիսով, նախագծի գաղափարական առանցքը հիմնված էր երկակի մոտեցման վրա․ առջևի ճակատը շարքի տրամաբանական շարունակությունն է՝ համահունչ ձևով ինտեգրվելով միջավայրին, իսկ հետնամասային ճակատը հանդես է գալիս որպես նոր շերտ՝ ընդգծելով ժամանակակից ճարտարապետական մտածողության անհրաժեշտությունը քաղաքում, որտեղ բնակելի մենատների չհամակարգված և ոչ մասնագիտական կառուցապատումը գերակշռող բնույթ է ստացել։

Address

Армения
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when ArdX Architects posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share