20/06/2026
Ուրախալի է տեսնել, երբ Հայաստանում ձևավորվում են հարթակներ, որոնք միավորում են HoReCa ոլորտի մասնագետներին, ռեստորատորներին, մատակարարներին, շեֆ-խոհարարներին, դիզայներներին և ոլորտի զարգացման համար պատասխանատվություն զգացող մարդկանց։
ProReCa ընկերության նախաձեռնությամբ իրականացվող PROFOOD Expo-ն հենց այդպիսի հանդիպման վայր է, որտեղ քննարկվում են ոչ միայն այսօրվա խնդիրները, այլև ձևավորվում են վաղվա լուծումները։
Պանելային քննարկմանը մասնակցեց նաև IMAGEMAN նախագծային արվեստանոցի հիմնադիր և ղեկավար Միքայել Կարսյանը։ Քննարկման ընթացքում խոսվեց այն մասին, որ ժամանակակից ռեստորանը վաղուց արդեն միայն խոհանոց կամ ինտերիեր չէ. այն ամբողջական փորձառություն է, որտեղ հավասարապես կարևոր են գաղափարը, միջավայրը, սպասարկումը, գաստրոնոմիան և բիզնեսի ռազմավարությունը։
Քննարկումը վարում էր Proreca ընկերության հիմնադիր Սյուզի Միքայելյանը՝ ստեղծելով բաց և մասնագիտական երկխոսության միջավայր, որտեղ ոլորտի տարբեր ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան կիսվել իրենց փորձով, դիտարկումներով և զարգացման տեսլականով։
Շնորհակալություն PROFOOD Expo-ին և Proreca-ին՝ ոլորտի մասնագետներին մեկ հարթակի շուրջ համախմբելու, փորձի փոխանակման մշակույթ ձևավորելու և հայկական հյուրընկալության ոլորտի զարգացմանը նպաստելու համար։