09/07/2026
#ՀայաստանիՊատմամշակութայինՀուշարձաններ
🏛️ Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը շարունակում է բացահայտվել և ուսումնասիրվել ընկերության գերճշգրիտ գեոդեզիական սարքավորումների օգնությամբ։
Ինտերգեոտէկ ՍՊԸ-ն՝ Trimble-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, հպարտ է աջակցել այն նախագծերին, որոնք նպաստում են մեր պատմամշակութային արժեքների պահպանմանը, փաստագրմանը և թվայնացմանը։
Այս անգամ ներկայացնում ենք ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող Աղասի Խանջյանի ամառանոցը՝ հայկական խորհրդային ճարտարապետության ամենախորհրդավոր և հետաքրքիր կառույցներից մեկը։
📌 Հետաքրքիր փաստեր ամառանոցի մասին
🔹 Դիլիջանի ամենախորհրդավոր շենքերից մեկը
Ասում են՝ այս ամառանոցը երբեք չհասցրեց ծառայել իր իրական տիրոջը։ Աղասի Խանջյանը այստեղ անցկացրեց ընդամենը մեկ գիշեր, ապա մեկնեց Թբիլիսի, որտեղ 1936 թվականի հուլիսի 9-ին գնդակահարվեց։
🔹 1936 թվական՝ ճակատագրական տարի
1936 թվականը համարվում է ամառանոցի շինարարության ավարտի տարին: Հենց այդ նույն տարում սպանվել է նաև Աղասի խանջյանը Թբիլիսիում Անդրկովկասի և Վրաստանի կենտկոմի առաջին քարտուղար Լավրենտի Բերիայի ձեռքով:
🔹 Հեղինակավոր ճարտարապետ
Ամառանոցի ճարտարապետը խորհրդային մոդեռն ճարտարապետության յուրօրինակ ու տաղանդավոր վարպետն է` Գևորգ Քոչարը, որի նախագծերից են նաև «Մոսկվա» կինոթատրոնը, Սևանի գրողների միության հանգստյան տունը և Վանաձորի գլխավոր հատակագիծը:
🔹 Յուրահատուկ ճարտարապետություն
Շենքը հիմնականում փայտաշեն է և իր եռահարկ կառուցվածքով ու ճարտարապետական լուծումներով հիշեցնում է Զվարթնոցի տաճարի գաղափարական մոտեցումները։
🔹 «Պանսիոնատ» թե՞ ամառանոց
Շենքը պաշտոնապես կոչվել է առողջարանային պանսիոնատ։ Սակայն տեղացիներն այն կոչում են Խանջյանի «դաչա» և չեն սխալվում։ Ըստ երևույթին, Խորհրդային Հայաստանի ղեկավարը իրավունք չուներ եռահարկ հսկայական ամառանոց ունենալու, այդ պատճառով էլ պաշտոնական փաստաթղթերում այն ստացել է առողջարան ձևակերպումը։
🔹 Խորհրդավոր անցյալ
Ըստ տեղացիների վկայությունների՝ շենքի տեղում ժամանակին գտնվել է ռուսական կայսերական բանակի գնդերից մեկի զորքերի գերեզմանատունը, և շինարարության ընթացքում հայտնաբերվել են մարդկային ոսկորներ։
📞 Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 055604400 հեռախոսահամարով։