07/14/2023
Ազնվորեն պետք է խոստովանել, որ Մայր Հայաստանը «ի հեճուկս Արցախից Հայաստան փախած, ղարաբաղցի թալանչիների», չունի այն ռեսուրսը, որ Արցախին լքի կամ չլքի։ Այս փոքրիկ հրեշտակի ձեռքի վահանակը, իր մեջ պարունակում է մանիպուլյացիա։ Էսպես փորձ է արվում հանրությանը ի ցույց դնել, որ Հայաստանը միայնակ կարող է Արցախին որևիցե կարգավիճակ տալ, բայց չի տալի։ Ցավում եմ, որ Արցախի մեր Հայրենակիցները այդպես էլ չհասկացան, որ 200-տարի է ՌԴ-ն, ղարաբաղյան իր գործակալների աջակցությամբ ամեն ինչ արել է, որ Մայր Հայաստանը չհզորանա, իսկ փոխարենը ՌԴ-ն միլիարդավոր դոլարների զենք է նվիրել և վաճառել ադրբեջանին, որպեսզի հարկ եղած դեպքում ադրբեջանը առանց վարանելու պատերազմ սկսի և հաղթանակ տանի։ Այսքանը երբ Արցախահայությունը գիտակցի, շատ հնարավոր է, որ շատ բան փոխվի։
Հ.Գ. 44-օրյա պատերազմի ավարտին, Արցախի մեր հայրենակիցները նման մի վահանակ չպատրաստեցին, որի վրա գրված լիներ, Շնորհակալ ենք Քեզ Մայր Հայաստան և այդ վահանակը էսպես մի փոքրիկ հրեշտակի ձեռքում տային և երախտագիտության մեսիջ ուղարկեին, փոխարենը ոչինչ
չէին խնայում և չեն էլ խնայում, Արցախը հանձնող ՌԴ-ի էլիտային շնորհակալություն հայտնելու։